-
Քաղաքական
Քացով խփողը պարկեշտ է դարձել, Ալեն Սիմոնյանն էլ արդեն երգում է. ՔՊ-ի վերևներն ու ներքևները
21:3630.06.26 -
Քաղաքական
Իսրայելը ճանաչում է, Հայաստանը՝ ժխտո՞ւմ. Հայոց ցեղասպանության պատմական «ուրացումը»
21:0930.06.26 -
Միջազգային
ԱՄՆ դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումն արգելող Թրամփի հրամանագիրը
20:5730.06.26 -
Քաղաքական
Փաշինյանին հեռացնելը օրակարգում է. ՍԴ որոշումից հետո ընդդիմությունը կհստակեցնի անելիքը
20:4530.06.26 -
Իրավական
«Ամեն մի անհիմն գործ չի հասնի՞ դատարան». փաստաբանի հարցադրումը ԲԴԽ-ին և ԱՆ-ին
19:3030.06.26 -
Արտաքին քաղաքականություն
TRIPP-Ը ԵԱՏՄ տարածք է և ՌԴ անվտանգային հարց. Մոսկվան պահանջում է Երևանից հաշվի նստել իր հետ
19:0030.06.26 -
Միջազգային
Ալի Խամենեիի մարմինը կտեղափոխվի Իրաք՝ առանձին հրաժեշտի արարողություններ անցկացնելու համար
18:3630.06.26 -
Հասարակական
Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
18:1930.06.26 -
Իրավական
Գաղտնի թղթեր է ուսումնասիրում ՍԴ-ն. ընտրական աննախադեպ վեճը քննվում է փակ դռների հետևում
18:0930.06.26 -
Իրավական
Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել
18:0430.06.26 -
Տարածաշրջան
Կրակը մոլեգնում է Թուրքիայում. հրդեհները մոտեցել են տուրիստական բնակելի թաղամասերին
17:5330.06.26 -
Հասարակական
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր
17:2830.06.26 -
Տնտեսական
Սնանկացման վտանգի առաջ են հայ գյուղատնտեսները. խաղ ու պար չէ եվրոպական շուկայում հայտնվելը
16:4930.06.26 -
Աշխարհ
Հազարավոր զոհեր, անհետ կորածներ, վիրավորներ. աղետից ուշքի չի գալիս Վենեսուելան
16:2630.06.26 -
Հասարակական
Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:1430.06.26 -
Հասարակական
Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան
15:4230.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Այրվում է Թուրքիայի արևմուտքը. աղետը մոտեցել է բնակելի շրջաններին
15:3030.06.26 -
Զինված ուժեր
Սուրեն Պապիկյանը զինծառայողներից հետաքրքրվել է նորակառույց ճաշարանի վերաբերյալ նրանց տպավորություններով
15:2130.06.26 -
Հասարակական
Երևանում շենքի պատշգամբում աշխատելիս 24-ամյա տղան անզգուշաբար վայր է ընկել ու մահացել
14:5730.06.26 -
Հասարակական
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագիրը դադարեցվել է ընկերության դիմումի հիման վրա
14:3830.06.26 -
Կրթություն և գիտություն
Ավագ դպրոցների ընդունելության հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու փուլով
13:0030.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Վանաձորում կրակել է պայմանագրային զինծառայողը. դեպքի հանգամանքները պարզում են
12:3030.06.26 -
Հասարակական
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ
12:2330.06.26 -
Հասարակական
Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունը
11:5430.06.26 -
Իրավական
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Վանաձորում զինծառայողի մասնակցությամբ կրակոցների դեպքից
11:3230.06.26 -
Իրավական
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան» ՊՈԱԿ
11:0730.06.26 -
Հասարակական
Կրակոցներ՝ Վանաձորում․ ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը խոստովանել է, որ ինքն է կրակոցների հեղինակը
10:3230.06.26 -
Հասարակական
Լոռու մարզի գյուղերից մեկից «Սպիտակ» ԲԿ տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է
10:2330.06.26 -
Շոու բիզնես
Jardins d'Armenie ռոյալ բրենդին դարձել է Մոնտե Կառլոյի հեղինակավոր փառատոնի գործընկեր
10:1830.06.26 -
Մամուլի տեսություն
Իրավապահ համակարգում այս օրերին փաստացի կարճատև դադար է հայտարարված. «Ժողովուրդ»
10:0430.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ նիստի ժամանակ իրավիճակը լարվել է, երբ պարզվել է, որ Ալեն Սիմոնյանը ստացել է ընդամենը 5 ձայն. «Ժողովուրդ»
09:5930.06.26 -
Մամուլի տեսություն
Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»
09:5330.06.26 -
Մամուլի տեսություն
Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»
09:5030.06.26 -
Մամուլի տեսություն
Ձախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ»
09:4730.06.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ նախագահի հայտարարագիրը․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում․ «Ժողովուրդ»
09:3630.06.26 -
Հասարակական
ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը (տեսանյութ)
23:5429.06.26 -
Հասարակական
Ծեծկռտուք Երևանում. խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են տղամարդու դեմքին
23:1629.06.26 -
Աշխարհ
Պուտինը չի պատրաստվում փրկել Ուկրաինան. Կիևն առաջարկում է սահմանափակել պատերազմի տեղանքը
22:1529.06.26 -
Հասարակական
Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր
22:0029.06.26 -
Հասարակական
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
21:3929.06.26 -
Քաղաքական
ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը
20:1929.06.26 -
Հասարակական
Գր.Արծրունու փողոցից դեպի Վաղարշյան փողոց կթույլատրվի երթևեկությունը միայն աջ
19:4229.06.26 -
Միջազգային
Եվրոպան խոստովանում է, Ռուսաստանը՝ զգուշացնում, Իրանը՝ ամրանում. ի՞նչ պետք է անի Հայաստանը
19:2729.06.26 -
Հասարակական
Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ
19:1629.06.26 -
Իրավական
Բարձր դատարանը պարզ հարցեր ունի ԿԸՀ նախագահին. Հովակիմյանի բացատրությունները
17:5329.06.26 -
Իրավական
Երևանում մեկ շաբաթում հայտնաբերվել է ոչ սթափ 199 վարորդ. 91 անձ ձերբակալվել է. ՆԳՆ
17:3729.06.26 -
Հասարակական
«Լուռ մարդասպան» է շրջում Եվրոպայում. մահեր, ջերմային սթրես՝ ռեկորդային շոգի պատճառով
17:1129.06.26 -
Հասարակական
Հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում
16:4929.06.26 -
Հասարակական
Առեղծվածային ողբերգությունից նոր մանրամասներ են հայտնի դարձել. ովքե՞ր են վթարի ենթարկված տղամարդիկ
16:0229.06.26 -
Կրթություն և գիտություն
Քիմիայի միասնական քննության թեստը առաջացրել է խորը մտահոգություններ և լուրջ հիասթափություն. դիմել են ԿԳՄՍՆ-ին
15:4529.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սարսափելի վթարից նոր մանրամասներ են հայտնի դարձել. ովքե՞ր են 4 զոհերը
15:3029.06.26 -
Քաղաքական
Ցեղասպանության ճանաչումը ծանր երկընտրանքի մեջ է դնում Ադրբեջանին․ Ստեփան Դանիելյան
14:4129.06.26 -
Մշակույթ
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել
14:2829.06.26 -
Քաղաքական
7 տարի ԱԺ-ում, «Էռատո» ջոկատում. ինչպե՞ս է խորհրդարանից հեռանում ՔՊ-ական պատգամավորը. «Արմլուր»
14:0929.06.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստանի»-ի անդամը պնդում է՝ իրեն աշխատանքից հեռացրել են քաղաքական հայացքների համար
13:5429.06.26 -
Քաղաքական
ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ամստերդամ
13:2029.06.26 -
Հասարակական
Կասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
13:0429.06.26 -
Քաղաքական
Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից
11:1529.06.26 -
Տարածաշրջան
Բաքուն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղասպանության մասին որոշումը
10:3629.06.26 -
Աշխարհ
ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարվածները և բանակցել Հորմուզի նեղուցի շուրջ
10:1629.06.26 -
Հասարակական
Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը
10:0429.06.26 -
Հասարակական
Ողբերգական դեպք Արարատում. «Nissan Rogue»-ում հայտնաբերվել է 3 կիuամnխրացած մարմին
09:1329.06.26 -
Հասարակական
«Դոկտոր մահը» ուզում է «բարեկեցության մինի՞ստր» դառնալ. «Ինչ էլ փոխեն, նույն կեղտերն են մնալու»
23:1628.06.26 -
Քաղաքական
Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն. Սուրեն Սուրենյանց
22:3528.06.26 -
Քաղաքական
ՍԴ-ում աղմկոտ բացահայտումներ է անում «Հայաստան» դաշինքը. պետական ապարատը՝ ընդդեմ քաղաքական ուժերի
22:2028.06.26 -
Իրավական
Սրբազանի ազատությունը. «Եթե Աստված պատժիչ արդարությամբ գործեր, ոչ մեկս չէր մնա»
22:0828.06.26 -
Միջազգային
Գազայում ցեղասպանություն իրականացնողները պարտադիր պատասխանատվության կենթարկվեն․ Էրդողան
21:4528.06.26 -
Հասարակական
Ցավով տեղեկացա բժիշկ, առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին․ Ավանեսյան
21:2028.06.26 -
Հասարակական
Երևանում «Opel Zafira»-ն բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ վարորդը մահացել է
20:5728.06.26 -
Հասարակական
Ջրասուզակի ցավի ու երջանկության պահերը. Վահե Մելքոնյանից գաղտնիքներ չեն պահում ջրերը
20:2028.06.26 -
Հասարակական
Երևանում «Hyundai Elantra»-ն վրաերթի է ենթարկել օտարեկրացի հետիոտնի․ նա տեղում մահացել է
19:5928.06.26 -
Քաղաքական
Ում ուզում, գցում են բանտ, նման բան երբեք չի եղել նախընտրական փուլում. Ժաննա Ալեքսանյան
19:0028.06.26 -
Հասարակական
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի դին
18:2528.06.26 -
Միջազգային
Իրանը զգուշացնում է. Հորմուզում ցանկացած միջամտություն կհանգեցնի լարվածության աճի
16:5328.06.26 -
Հասարակական
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. հունիսի 1-ից աճը կազմել է 17 սմ․ Լևոն Ազիզյան
16:4828.06.26 -
Հայաստան
Ուղիղ I Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ընտրությունների վիճարկման դիմումները
16:3028.06.26 -
Հասարակական
Պարզվել են Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունը
15:2028.06.26 -
Քաղաքական
Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ փոխնախագահ դառնալու ցանկություն ունեն․ Factor.am
14:2528.06.26 -
Միջազգային
Իսրայելը կորցրել է Միացյալ Նահանգների «հատուկ դաշնակցի» կարգավիճակը․ Politico
14:0428.06.26 -
Հասարակական
19-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր
12:5028.06.26 -
Քաղաքական
Տոտալ վերահսկողություն՝ հեռախոսով. Հայաստանում կլինի՞ այնպես, ինչպես Ադրբեջանում և Թուրքիայում
12:3028.06.26 -
Քաղաքական
«Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը․ Անժելա Էլիբեգովա
23:5427.06.26 -
Քաղաքական
1993-ի հունիսի 27-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մտան Մարտակերտ․ Արթուր Խաչատրյան
22:3727.06.26 -
Իրավական
Աննախադեպ հետընտրական վիճակ՝ Հայաստանում. ՍԴ-ում պայքարում են «4-րդ տեղի» համար
21:1027.06.26 -
Հասարակական
Վրաերթի է ենթարկվել ՀՀ նախկին ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի թոռը
20:5027.06.26 -
Քաղաքական
Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է․ Մարիաննա Ղահրամանյան
20:1027.06.26 -
Քաղաքական
Պետական բյուջեն՝ Փաշինյանի ձեռքի փո՞ղ. թանկարժեք շոուներ, բանակը քաղաքական գործիք դարձնելու փորձեր
19:5027.06.26 -
Միջազգային
ՌԴ օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ ռազմավարական պարեկություն են իրականացրել
19:3027.06.26 -
Հասարակական
Տղամարդու մարմին են գտել Փամբակում. գետում հայտնված մյուս տղամարդուն դեռ որոնում են
19:1227.06.26 -
Միջազգային
«Կիևի ռեժիմը ստանալու է իր պատիժը». Պետդումայի պատգամավորը՝ Զելենսկու սպառնալիքների մասին
17:2127.06.26 -
Միջազգային
Լարվածություն՝ Հորմուզում, թեժ իրավիճակ՝ Լիբանանում. խաղաղությունը չի՞ գալիս Մերձավոր Արևելք
16:3827.06.26 -
Հասարակական
Արարատն ու Վանաձորը ավելի կխոշորացվեն՝ դառնալով «մեգահամայնքներ». ո՞ր համայնքներն են ներառվելու այնտեղ
16:2027.06.26 -
Հասարակական
Երևանում «Nissan Sentra»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
16:0027.06.26
Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հրապարակային հաղորդում է ներկայացնում
Փաստաբան Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հրապարակային հաղորդում է ներկայացնում։
«ՀՀ գլխավոր դատախազին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին
22 հունվար, 2026 թվական
Հաղորդում հանցանքների մասին
Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քաղաքական շարժառիթներով իրականացվում է աննախադեպ բռնաճնշում, որի առաջնային և հրամայական թիրախը ընտրվել են նրա կյանքն ու առողջությունը։
Այսպիսով, քաղաքական հալածանքը չի սահմանափակվել միայն նրանով, որ Գյումրին և գյումրեցիները զրկվել են իրենց կողմից օրինական կարգով ընտրված քաղաքապետի ղեկավարումից։ Ներկայումս հետևողականորեն իրականացվում են գործողություններ, որոնք հասնում են անմարդկային վերաբերմունքի և խոշտանգման շեմին՝ նպատակ ունենալով պարոն Վարդան Ղուկասյանին դուրս մղել քաղաքական և հանրային կյանքից։ Այդ գործողություններով գործնականում իրագործվում է 2025 թվականի հոկտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված հայտարարություն-կոչի այն հատվածը, որը միտված էր Վարդան Ղուկասյանին հանրային կյանքից զրկելուն։
Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունները և դրանց հաջորդած իրավապահ մարմինների գործողությունները հստակ վկայում են, որ պարոն Վարդան Ղուկասյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, ձերբակալությունը և կալանքը պայմանավորված են քաղաքական դրդապատճառներով և չեն բխում արդարադատության իրական նպատակներից։ Ավելին, նրա կյանքի և առողջության համար լուրջ վտանգ ներկայացնող ծանր հիվանդությունների առկայության պայմաններում բժշկական օգնություն չտրամադրելը, ինչպես նաև ամիսներ շարունակ նեղ, փոքր և հակահիգիենիկ խցում պահելը ուղղակիորեն փաստում են, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարություն-կոչի՝ Վարդան Ղուկասյանին հանրային կյանքից զրկելու փուլը, աներկբա իրականացվում է։
Չնայած Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի վերաբերյալ մտահոգիչ տեղեկությունները հասանելի են նրան կալանքի տակ պահող պետական պաշտոնյաներին, վերջիններս անտեսել են բժիշկների ցուցումները և շարունակում են նրան մերժել անհրաժեշտ բժշկական օգնությունը՝ շարունակելով պահել նրան բանտախցում։
2026 թվականի հունվարի 16-ի Դատաբժշկական փորձաքննության համաձայն՝
(...) 3. Ներկայումս կատարել որևէ եզրահանգումներ Վարդան Ղուկասյանի մոտ առկա հիվանդությունների հետագա շարժընթացի (դինամիկայի) վերաբերյալ հնարավոր չէ, կապված, ընդհանրապես,հիվանդության/ների/ անկանխատեսելի զարգացումների հանգամանքի հետ: (…) Առկա առողջական վիճակով մեղադրյալ Վարդան Ղուկասյանը կարիք ունի ստանալու բուժումներ՝ ժամանակ առ ժամանակ ենթարկվելով նեղ մասնագետ-բժիշկների՝ ներզատաբանի, սրտաբանի խորհրդատվությունների և ստանալ վերջիններիս կողմից կատարված բուժական նշանակումները (…):
2026 թվականի հունվարի 15-ին «Արմենիա» ԲԿ-ի կողմից տրված ախտորոշման համաձայն՝
(…) Սրտաբանի կոնսուլտացիա- ՍԻՀ։ Լարվածության կայուն ստենոկարդիա ||| ՖԴ։ Սպիական փոփոխություններ ձախ փորոքի հետին պատին։ Զարկերակային հիպերտենզիա ||, շատ բարձր կարդիովասկուլյար ռիսկ, վերել աորտայի լայնացում 4,3սմ։ Աորտալ, միտրալ, տրիսկուպիդալ անբավարարություն |։ Սրտի ռիթմի և հաղորդականության խանգարում է վերփորոքային պոլիտոպ 8 Էքս/օր, մեկ վերփորոքային կուպլետի ձևով, փորոքային 31 Էքս/օր, AV մասնակի պաշարում | (առաջին), PQ մինչև 238մ/վ, մեկ դրվագում PQ ինտերվալի արտահայտված երկակացում մինչև 435-450մ/վ։ NYHA || երկու։ HFmrEfESC: Վիճակի կորոնոգրաֆիայից հետո 06․11․2025թ․։
Հիմնվելով վերոնշյալ հետազոտությունների հիման վրա ախտորոշվել է. Շաքարային դիաբետ տիպ 2, ծանր աստիճան։ Դիաբետիկ միկորմակրոանգիոպաթիա։ Դիաբետիկ ռետինոպաթիա | (առաջին): Լյարդի դիաբետիկ լիպոդիստրոֆիա։ Դիաբետիկ նեֆրոպաթիա (ըստ սոնոգրաֆիայի)։ Ստորին վերջույթների երկրորդային (դիաբետիկ), մոտոր-սենսոր, սիմետրիկ պոլինեյրոպաթիա հաստատված նաև 07․01․2026թ-ի ԷՆՄԳ-ով։ ԳՈՒ սպիտակ նյութի ձախից հարփորոքային եզակի գլիոզ 2,5մմ տրամագծով, կոնվեքսիալ ճեղքերի քիչ հաստացում՝ համապատասխան տարիքային նորմային, փորոքային համակարգի քիչ «ex vacuo» լայնացում, ուղեղանյութի տարիքային հիպոտրոֆիկ փոփոխություններ ըստ 09․01․2026թ․ ԳՈՒՀՇ-ի։ ՈՉ երկու կողմից քիչ ալիքային ընթացք, աջի հարաբերական փոքր տրամագիծ, երկու կողմից հոսկի դիսցիրկուլյացիա սեգմենտներով և տեղ-տեղ հեմոդինամիկ թեթև անկումներ, միջողային ելունների միջև հաստատված 08․01․2026թ․ բ/ց դուպլեքսով ՍԻՀ։ Լարվածության կայուն ստենոկարդիա ||| ՖԴ։ Սպիական փոփոխություններ ձախ փորոքի հետին պատին։ Զարկերակային հիպերտենզիա ||, շատ բարձր կարդիովասկուլյար ռիսկ, վերել աորտայի լայնացում 4,3սմ։ Աորտալ, միտրալ, տրիսկուպիդալ անբավարարություն է։ Սրտի ռիթմի և հաղորդականության խանգարում վերփորոքային պոլիտոպ 8Էքս/օր, մեկ վերփորոքային կուպլետի ձևով, փորոքային 31Էքս/օր, AV մասնակի պաշարում | (առաջին), PQ մինչև թփրմ/վ, մեկ դրվագում PQ ինտերվալի արտահայտված երկակացում մինչև 435-450մվ։ NYHA || երկու։ HFmrEfESC: Վիճակ կորոնոգրաֆիայից հետո 06․11․2025թ։ Ստորին վերջույթների լիմֆոստազ (աննշան), վիճակ ձախ ս/վ ֆլեբէկտոմիայից հետո։
2026 թվականի հունվարի 20-ին բժիշկ-ստաբան Վահան Հակոբջանյանը հրապարակել է իր մասնագիտական կարծիքը՝ Վարդան Ղուկասյանի 2026 թվականի հունվարի 19-ի դատական նիստի ընթացքի վերաբերյալ, որի շրջանակում մասնավորապես անդրադարձ է կատարվել նրա առողջական վիճակին և առկա քրոնիկական հիվանդություններին։ Իր կարծիքում բժիշկը նշել է հետևյալը․
Գաղտնիք չէ, որ պարոն Ղուկասյանը տառապում է մի շարք ծանր քրոնիկական հիվանդություններով, մասնավորապես՝ սրտի իշեմիկ հիվանդությամբ, կայուն ստենոկարդիայով (III ֆունկցիոնալ դաս), ինչպես նաև շաքարային դիաբետով՝ 2-րդ տիպի, ծանր ընթացքով, որոնք պատշաճ կերպով փաստավորված են բժշկական էպիկրիզներով։
Դատական նիստի ամբողջ ընթացքում պարոն Ղուկասյանի ինքնազգացողությունը ակնհայտորեն վատ է եղել։ Եթե համեմատենք նրա խոսելաձևը, առույգությունն ու ակտիվությունը նախորդ դատական նիստերի ժամանակ արձանագրված վիճակի հետ, ապա տվյալ նիստի ընթացքում նկատելի է եղել արտահայտված և ոչ սովորական պասիվություն։
Չնայած դրան, մեղադրող կողմը պնդել է, որ նրա ինքնազգացողությունը բավարար է, և դատավարությունը պետք է առնվազն շարունակվի՝ անտեսելով պարոն Ղուկասյանի քրոնիկական հիվանդությունները և ընդհանուր ծանր վիճակը։
Այնուհետև դատարանի կողմից կանչվել է շտապ բժշկական օգնություն։ Զննության արդյունքում շտապ օգնության բժիշկը փաստել է, որ բուժառուի գանգատները՝ կրծքավանդակի ցավը, որը ճառագայթում է դեպի ձախ ձեռքը և ծնոտը, կարող են վկայել սուր սրտային հիվանդության ախտանշանների մասին։ Շտապ բժշկական օգնության բժշկի կողմից հստակ նշվել է, որ անհրաժեշտ է բուժառուին անհապաղ տեղափոխել հիվանդանոց՝ լրացուցիչ լաբորատոր և գործիքային հետազոտություններ իրականացնելու նպատակով՝ ախտորոշումը հաստատելու կամ հերքելու համար։ Կատարվել է նաև գլյուկոմետրիա՝ 5.6 ցուցանիշով։
Սակայն, անտեսելով շտապ բժշկական օգնության բժշկի հստակ ցուցումները, պարոն Ղուկասյանը տեղափոխվել է ոչ թե հիվանդանոց, այլ քրեակատարողական հիմնարկ։
Ստացված տվյալների համադրումն ու վերլուծությունը թույլ են տալիս եզրակացնել, որ պարոն Ղուկասյանին միտումնավոր կերպով տանում են դեպի անդառնալի հետևանքներ։ Անհնար է չհիշել Արմեն Գրիգորյանի դեպքը, երբ առողջական վիճակի նմանատիպ անտեսման արդյունքում նա, ցավոք, մահացավ դատարանի դահլիճում։
Պարոն Ղուկասյանի մոտ առկա են կրծքավանդակի ցավեր և հևոց։ Գանգատները կրում են ալիքաձև բնույթ՝ ժամանակ առ ժամանակ ուժեղանում են, ապա թուլանում և կրկին սրվում։ Ցավերի բնույթը փոփոխական է․ երբեմն դրանք արտահայտվում են որպես ամբողջ կրծքավանդակի այրոց, ապա վերածվում են ցավի, որը ճառագայթում է դեպի ձախ ձեռքը և ծնոտը։
Պարոն Ղուկասյանը 2026 թվականի հունվարի 15-ին դուրս է գրվել «Արմենիա» բժշկական կենտրոնից, որտեղ նրա մոտ ախտորոշվել են՝ սրտի իշեմիկ հիվանդություն, կայուն ստենոկարդիա (III ֆունկցիոնալ դաս), սրտամկանի կրած ինֆարկտ, շաքարային դիաբետ՝ 2-րդ տիպի, ծանր ընթացքով, ինչպես նաև աորտայի լայնացում։ Բուժառուի վիճակը գնահատվել է որպես բարձր ռիսկային՝ SCORE2 սանդղակի համաձայն։ Կորոնարոանգիոգրաֆիկ տվյալներով հայտնաբերվել են՝ LAD մոտակա հատվածի 20% նեղացում, LAD միջին հատվածի 60% նեղացում, LCX միջին հատվածի էկտատիկ լայնացում և դիագոնալ D2 ճյուղի 90% նեղացում։
Այսպիսով, սրտի իշեմիկ հիվանդությունը և կայուն ստենոկարդիան (III ֆունկցիոնալ դաս) անխուսափելիորեն կարող են հանգեցնել սրտամկանի սուր ինֆարկտի՝ իր ծանր և կյանքին սպառնացող բարդություններով։ Ուստի տվյալ պայմաններում կալանքը անհամատեղելի է պարոն Ղուկասյանի առողջական վիճակի հետ։ Անհրաժեշտ է անհապաղ ձեռնարկել շտապ և արդյունավետ միջոցներ՝ սպասվող լուրջ վտանգը կանխելու համար։
2026 թվականի հունվարի 17-ին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում շտապ բժշկական օգնության բրիգադին, ինչպես նաև Վարդան Ղուկասյանի անձնական բժշկին արգելվել է նրան բժշկական օգնություն ցուցաբերել։
2026 թվականի հունվարի 19-ին, դատավորի կանչով, շտապ բժշկական օգնության բրիգադը զննել է պարոն Ղուկասյանին և արձանագրել է հետևյալը․ ելնելով բուժառուի գանգատներից՝ կրծքավանդակի ցավ, որը ճառագայթում է դեպի ձախ ձեռքը և ծնոտը, հնարավոր է խոսքը վերաբերի սուր սրտային հիվանդության ախտանշանների մասին։ Բժշկական բրիգադի կողմից հստակ նշվել է, որ անհրաժեշտ է բուժառուին անհապաղ տեղափոխել հիվանդանոց՝ լրացուցիչ լաբորատոր և գործիքային հետազոտություններ իրականացնելու նպատակով՝ ախտորոշումը հաստատելու կամ հերքելու համար։
Չնայած այդ բժշկական եզրահանգմանը, որը դատավոր Լևոն Պետրոսյանը պաշտոնապես ներկայացրել է դատական նիստի մասնակիցներին, Վարդան Ղուկասյանին չեն տեղափոխել հիվանդանոց, այլ ոստիկանների ուղեկցությամբ կրկին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Վերոնշյալի հիման վրա՝ ըստ էության, գործում է կազմակերպված և համակարգված խումբ, որն ուղղակիորեն իրականացնում է 2025 թվականի հոկտեմբերի 1-ին հնչեցված հրապարակային կոչը՝ պարոն Վարդան Ղուկասյանին հանրային կյանքից զրկելու նպատակով։
Այդ խումբը գործում է մի շարք պետական մարմինների անունից և մասնակցությամբ, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, ներքին գործերի նախարարության, առողջապահության նախարարության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանի։
Պարոն Վարդան Ղուկասյանը 2025 թվականի հոկտեմբերի 21-ից գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։
2021 թվականի Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն (CPT) զեկույցի 36-րդ պարբերությունը արձանագրել է, որ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կալանքի պայմանները միջակ են՝ պայմանավորված հնացած ենթակառուցվածքով, որը մնացել է անփոփոխ և համարվում է գրեթե անհնար արդիականացնելու համար։ Կոմիտեն հատկապես ընդգծում է խցերի ծայրահեղ նեղ կառուցվածքը՝ պատերի միջև երկու մետրից պակաս հեռավորությամբ, ինչպես նաև պատուհանների փոքր չափերը, որոնք լրջորեն ազդում են կալանքի նյութական պայմանների վրա։
Զեկույցի 27-րդ պարբերությունում CPT-ն, որպես Հայաստանի իշխանությունների կողմից հայտարարված պարտավորություն, նշում է մի շարք հին քրեակատարողական հիմնարկների, այդ թվում՝ «Երևան-Կենտրոն» բանտի, փակման նախատեսումը և դրանց փոխարինումը նոր բանտերով կամ քրեակատարողական ստորաբաժանումներով, որոնք պետք է կառուցվեին ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան և գործարկվեին ոչ ուշ, քան 2022 թվականը։
Սակայն առկա իրավիճակից պարզ է դառնում, որ այդ պարտավորությունները չեն իրականացվել։
«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը շարունակում է գործել՝ չնայած կալանքի նյութական պայմանների վերաբերյալ բազմիցս հնչեցված քննադատություններին, և Վարդան Ղուկասյանը ներկայումս շարունակում է պահվել այդ հիմնարկում։
Պարոն Վարդան Ղուկասյանը 2025 թվականի հոկտեմբերի 21-ից գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ նրան չի տրամադրվել համապատասխան և համարժեք բժշկական օգնություն։ Մասնավորապես, նա չի ստացել սրտաբանի և էնդոկրինոլոգի մասնագիտական բուժում, նրան չեն տրամադրվել անհրաժեշտ դեղամիջոցները, ինչպես նաև չեն ապահովվել նրա առողջական վիճակին համապատասխան կալանքի պայմաններ, այդ թվում՝ բավարար զբոսանքի հնարավորություն և հատուկ սննդակարգ։
«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում պարոն Ղուկասյանը հարկադրված է ինքնուրույն վերահսկել իր հիվանդությունների ընթացքը, որոնք բժշկական օգնության բացակայության պայմաններում էապես վատթարացել են։ Նրան չի տրամադրվում որևէ պատշաճ բժշկական վերահսկողություն, և նա շարունակաբար զրկված է անհրաժեշտ դեղորայք ստանալու հնարավորությունից։
Բացի այդ, չնայած պասիվ ծխախոտի ազդեցության արգելքին և առողջության պաշտպանության պարտադիր պահանջներին, 2025 թվականի հոկտեմբերի 21-ից ի վեր պարոն Վարդան Ղուկասյանը պահվում է ծխող անձանց հետ նույն խցում, ինչը լրացուցիչ և շարունակական վտանգ է ներկայացնում նրա առողջության համար։
Վերոնշյալ բժշկական, փաստական և ժամանակագրական բոլոր տվյալների համակցված գնահատման արդյունքում ակնհայտ է, որ պարոն Վարդան Ղուկասյանի վիճակը բնութագրվում է նրա կյանքի համար անմիջական, իրական և լուրջ վտանգի առկայությամբ։
Այն հիվանդությունները, որոնցով նա տառապում է՝ մասնավորապես սրտի իշեմիկ հիվանդությունը կայուն ստենոկարդիայով (III ֆունկցիոնալ դաս), սրտամկանի ինֆարկտի պատմությունը, զարկերակային հիպերտենզիան, սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումները, ինչպես նաև շաքարային դիաբետը՝ 2-րդ տիպի, ծանր ընթացքով և միկրո- ու մակրոանոթային բարդություններով, բժշկական մասնագետների միաձայն գնահատմամբ կարող են զարգանալ անկանխատեսելի և կտրուկ կերպով՝ առաջացնելով բարձր ռիսկ սուր դեկոմպենսացիայի, մասնավորապես՝ սուր կորոնար համախտանիշի, սրտամկանի սուր ինֆարկտի կամ հանկարծամահության։
Այս կենսական վտանգը չի կրում հիպոթետիկ կամ վերացական բնույթ։ Այն բացահայտ կերպով արձանագրվել է 2026 թվականի հունվարի 19-ին շտապ բժշկական օգնության բժիշկների կողմից, ովքեր արձանագրել են կրծքավանդակի ցավեր՝ ճառագայթմամբ դեպի ձախ ձեռքը և ծնոտը, ինչը սրտի սուր ախտահարման բնորոշ ախտանշան է, և պաշտոնապես ցուցում են տվել անհապաղ հոսպիտալացման անհրաժեշտության վերաբերյալ։ Այդ հստակ բժշկական ցուցման չկատարումը, համակցված պարոն Ղուկասյանին կալանքի մեջ պահելու փաստի հետ՝ նյութականորեն ոչ ադեկվատ պայմաններում և առանց մասնագիտացված բժշկական օգնության, շարունակաբար և ակնհայտորեն մեծացրել է նրա կյանքի համար առկա վտանգը։
Ավելին, 2026 թվականի հունվարի 16-ի դատաբժշկական փորձաքննությունը հաստատում է, որ հնարավոր չէ տալ հիվանդությունների զարգացման որևէ հանգստացնող կանխատեսում, և հստակորեն շեշտում է նեղ մասնագետների՝ սրտաբանի և ներզատաբանի կողմից պարբերական խորհրդատվությունների և նրանց կողմից նշանակված բուժման պարտադիր իրականացման անհրաժեշտությունը։ Սակայն այդ նվազագույն բժշկական պահանջները փաստացիորեն չեն կատարվում։
Այս պայմաններում պարոն Վարդան Ղուկասյանին կալանքի տակ պահելը՝ առանց անհրաժեշտ բժշկական օգնության արդյունավետ հասանելիության և կրկնվող ահազանգող կլինիկական նշանների առկայության պայմաններում, նրան ենթարկում է առողջական վիճակի վատթարացման և մահվան անմիջական վտանգի։ Այդ վտանգն առավել մտահոգիչ է, քանի որ այն տեղի է ունենում նախադեպային և ողբերգական դեպքերի հայտնի համատեքստում, երբ դատական գործընթացի ընթացքում բժշկական օգնության բացակայությունը հանգեցրել է ծանր հիվանդ անձի մահվան։
Հետևաբար, իրավասու մարմինների շարունակական անգործությունը պետք է դիտարկվի որպես ազատությունից զրկված անձի կյանքի նկատմամբ ուղղակի վտանգ ստեղծող վարքագիծ, որն առաջացնում է պետության և ներգրավված պատասխանատու անձանց անհատական պատասխանատվությունը։
Վերոգրյալ փաստական հանգամանքները վկայում են այն մասին, որ տվյալ դեպքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք հանցագործությունների հատկանիշներ, մասնավորապես՝
- ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական անփութության, քանի որ քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձինք, ունենալով իրավական պարտականություն՝ ապահովելու ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության հասանելիությունը, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, ինչի հետևանքով ստեղծվել է իրական և լուրջ վտանգ Վարդան Ղուկասյանի կյանքի և առողջության համար,
- ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով նախատեսված պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու, ինչպես նաև լիազորություններն անցնելու, այն առումով, որ պաշտոնատար անձինք իրենց լիազորությունները իրականացրել են ծառայության շահերին հակառակ՝ մասնավորապես խոչընդոտելով բժշկական օգնության տրամադրումը և մերժելով շտապօգնության բժշկի կողմից տրված բժշկական օգնության ցուցումը` հիվանդանոց տեղափոխելու փոխարեն «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը:
- ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածով նախատեսված, այն իրավիճակում երբ հայտնի է որ պարոն Վարդան Ղուկասյանը ունի խրոնիկական ծանր հիվանդություններ, ցավեր, մինրդեռ նրան` նրա քաղաքական հայացքների համար պահում են անմարդկային պայմաններում:
- Բացի այդ, այն մասով, որով բժշկական օգնության տրամադրումը ակտիվորեն խոչընդոտվել է, այդ թվում՝ շտապօգնության բժշկին քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու մերժման, շտապօգնության բժիկի 19.01.2026 թվականի ցուցման մերժման միջոցով, նշված փաստերը կարող են նաև բացահայտել ՀՀ քրեական օրենսգրքի 187.1-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի տարրեր, պայմանով, որ վարույթի ընթացքում կպարզվեն տվյալ արարքի համար պատասխանատու բժշկական կամ այլ համապատասխան անձինք։
Հետևաբար՝ պահանջում եմ․
• հանձնարարել նախաձեռնել քրեական վարույթ՝ վերոնշյալ հանցագործությունների հատկանիշներով,
• ապահովել արագ, ամբողջական և անաչառ նախաքննություն՝ խուսափելով շահերի բախումից և երաշխավորելով տուժողի իրավունքների լիարժեք պաշտպանությունը,
• հանրային քրեական հետապնդմամբ պատասխանատվության կանչել՝
o Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի Հանրապետության վարչապետ,
o Սրբուհի Գալյանին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար,
o Արփինե Սարգսյանին, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար,
o Ծովինար Թադևոսյանին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ,
o Ռոբերտ Թամարյանին, ՀՀ արդարադատության նախարարության «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ,
o Անահիտ Ավանեսյանին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար,
o Կամո Մանուկյանին, ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն։
Նրանց վարքագիծը հանդիսանում է ազատությունից զրկված անձանց նկատմամբ պետության դրական պարտավորությունների կոպիտ և շարունակական խախտում, որը հանգեցնում է անհատական քրեական պատասխանատվության։
Հարգանքով,
Զարուհի Փոստանջյան»։
-
19:30
30.06.26
«Ամեն մի անհիմն գործ չի հասնի՞ դատարան». փաստաբանի հարցադրումը ԲԴԽ-ին և ԱՆ-ին
Կարդալ ավելին
-
18:09
30.06.26
Գաղտնի թղթեր է ուսումնասիրում ՍԴ-ն. ընտրական աննախադեպ վեճը քննվում է փակ դռների հետևում
Կարդալ ավելին
-
18:04
30.06.26
Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել
Կարդալ ավելին
-
15:59
30.06.26
Արման Բաբաջանյանի մեղադրանքը դատարանում է, բայց նիստեր չեն կայանում
Կարդալ ավելին