Լրահոս
Միջազգային
15:40
23.04.26
213

Զելենսկին հերքել է Դոնբասի հատվածն ԱՄՆ նախագահ Թրամփի պատվին անվանելու գաղափարը

Img default alt hy

Վլադիմիր Զելենսկին հերքել է Կիևի վերահսկողության տակ գտնվող Դոնբասի հատվածն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին անվանելու գաղափարը։ Այս մասին հայտնել է բրիտանական «The Guardian» թերթը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք նման նախաձեռնությամբ հանդես է եկել ուկրաինական պատվիրակությունը բանակցությունների ժամանակ, Զելենսկին պատասխանել է, որ բանակցությունների ընթացքում նման տերմին չի օգտագործել։

Ավելի վաղ «The New York Times» պարբերականը հայտնել էր, որ Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններում Ուկրաինայի ներկայացուցիչներն իբր առաջարկել են Դոնբասի՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող հատվածն անվանել «Դոննիլենդ» (Donnyland)՝ Թրամփին հաճոյանալու և խաղաղության ծրագրի նախապատրաստման հարցերում նրան իրենց կողմը գրավելու համար։