Լրահոս
Աշխարհ
14:00
22.04.20
34

Ադրբեջան. Թատերական զորավարժություն

Մինչ ադրբեջանական ընդդիմությունը աղաղակում է այդ երկրի զինված ուժերում կորոնավիրուսի աննախադեպ տարածման մասին, իսկ նավթի գնի անկման ֆոնին Ադրբեջանի տնտեսությունը անկառավարելի շրջափուլ է մտել,Ալիևը փորձում է ինքն իրեն, թե աշխարհին համոզել, որ մարտունակ է, քան երբևէ: Նախիջևանում արբեջանական զորավարժությունները հայ փորձագետների համոզմամբ ընդամենը իմիտացիա են: Դրա մասին են վկայում տեսանյութերը: Նաև այն, որ Ադրբեջանի ռազմական էլիտան ռիսկ չէր անի կորոնավիրուսի այս օրերին հայտարարվածի չափ լայնամասշտաբ զորավարժություն անել: Ըստ հաղորդգրությունների՝ խաղարկել են անգամ զորահավաքի դրվագներ: