Լրահոս
Հասարակական
23:00
20.06.26
60

Հրդեհ՝ Մովսես բնակավայրում․ 20 քմ տարածքը վնասվել է

Img default alt hy

Հունիսի 20-ին՝ ժամը 18։37-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մովսես բնակավայրում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատների Մովսեսի և Չորաթանի  հրշեջ-փրկարարական խմբերից մեկական մարտական հաշվարկներ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակավայրի առաջին փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:57-ին, մարվել՝ 19:41-ին: Այրվել է տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 20 քմ։