Լրահոս
Աշխարհ
16:05
20.01.21
93

«Ամենամեծ հայտնագործությունը, որ կարող ես անել քեզ համար, այն գիտակցումն է, որ ի վիճակի ես անելու այն, ինչի մասին մտածում էիր, թե դա գերազանցում է քո ուժերը․․․». Սեյրան Օհանյան

Img default alt hy

ՀՀ պաշտպանության  նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է, թե ինչպես է նա ջրասուզվում սառցապատ ավազանում:

Լուսանկարին կից  նա հետևայլ գրառումն է արել. «Ամենամեծ հայտնագործությունը, որ կարող ես անել քեզ համար, այն գիտակցումն է, որ ի վիճակի ես անելու այն, ինչի մասին մտածում էիր, թե դա գերազանցում է քո ուժերը․․․»:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել էր Ուղղափառ եկեղեցու էՏիրոջ մկրտության տոնին, մատուցված պատարագին, որից հետո նաև Սելիգեր լճում մկրտության լողանալու արարողությանը:

Այդ արարողությունը Ռուսաստանում ավանդաբար կազմակերպում են ամեն տարի։

Մարդիկ մերկ դրսում մտնում են ջրի մեջ։ Այս օրերին օրհնվում են նաև լճերի ու գետերի ջրերը` ի հիշատակ Աստծո հայտնության: Ջրում 3 անգամ ընկղմվելով՝ մարդիկ ազատվում են մեղքերից։ Մկրտության լողն անցկացվում է հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը հատուկ ավազաններում։

Օրվա խորհուրդով պայմանավորված՝ ջրի օրհնությունը կատարվում է տոնի նախօրեին եկեղեցիներում, Մկրտության օրը՝ գետերում եւ լճերում։ Բացի Մկրտության լողից, հավատացյալները խմում են Մկրտության ջուրը` հոգևոր ուժ ու առողջություն ստանալու համար, նաև այն ցողելով իրենց տներում՝ մաքրագործում են դրանք:

 Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Պուտինը չի խախտում ավանդույթը և այս տարի էլ կսուզվի սառցափոսի մեջ։

 Նրա օրինակին շատ ռուսներ են հետևել, ինչպես օրինակ բոլորին հայտնի WarGonzo տեղեկատվական նախագծի ղեկավար, ռուս լրագրող Սեմյոն Պեգովը։