Լրահոս
Հասարակական
00:11
03.04.20
70

Ապրիլի երկրորդ օրը

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 4-րդ տարելիցն է: 2016-ի ապրիլի 2-ին Ադրբեջանը Արցախի նկատմամբ լայնածավալ հարձակում կատարեց՝ սահմանի ողջ երկայնքով: Ադրբեջանական զինուժն օգտագործեց իր զինանոցի գրեթե բոլոր զինատեսակները: Ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ անկախության սերունդն ի վիճակի է պաշտպանել Հայրենիքը: Այսօր վարչապետն է ասել:

Առավոտյան Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարի հետ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան պատերազմի ու Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին:Իսկ նախագահ Արմեն Սարգսյանը Եռաբլուր է այցելել բանակում մարտական բարձր պատրաստակամություն ցուցաբերած նախկին զինծառայողների հետ: Զինվորական պանթեոնում ապրիլյանի զոհերի շիրիմներին ծաղիկներ է խոնարհել նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: