-
Միջազգային
Սիրիայի և ՄԱԿ-ի ղեկավարները քննարկել են երկրի վերականգնմանն ուղղված համագործակցությունը
20:4525.07.26 -
Միջազգային
Գերմանացիների 75%-ը դժգոհ է Մերցի գործողություններից՝ չնայած կաբինետում կատարված փոփոխություններին․ INSA
20:1525.07.26 -
Իրավական
Իրանցիների հետ առերեսումից հետո նոր քրեական հետապնդում է սկսվել Գագիկ Ծառուկյանի դեմ
20:0025.07.26 -
Հասարակական
Արմավիրի մարզում 53-ամյա տղամարդուն ծեծի են ենթարկել երեխաների ներկայությամբ
19:0025.07.26 -
Միջազգային
Պուտինը խոստացել է Տոկաևին տեղեկացնել ուկրաինական ուղղությամբ ստեղծված իրավիճակի մասին
18:4725.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է վետո դներ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա․ Օրբան
18:3925.07.26 -
Հասարակական
Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք․ այն զգացվել է նաև Հայաստանում
17:4125.07.26 -
Միջազգային
ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման հարցում դեռևս տեղաշարժեր չկան. Պեսկով
16:4525.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է չեզոքություն պահպանի Ուկրաինայի հակամարտությունում․ Օրբան
16:0825.07.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել․ բժիշկները պայքարում են վիրավորներից մեկի կյանքի համար
15:3025.07.26 -
Աշխարհ
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել ուսանողական բողոքի ցույցերի ֆոնին
15:1725.07.26 -
Հասարակական
Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է
15:0025.07.26 -
Հասարակական
Սևանում ջրափրկարարները ափ են դուրս բերել շրջված հեծանվանավակում գտնվող երեք քաղաքացու
14:4525.07.26 -
Հասարակական
Սուտը բարձրաձայն ու ինքնավստահ արտասանելուց ճշմարտություն չի դառնում․ Տեր Զարեհ
13:3025.07.26 -
Հասարակական
Լույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ Armlur
11:4625.07.26 -
Հասարակական
17-ամյա տղան ռեստորանում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել
11:2625.07.26 -
Մամուլի տեսություն
Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»
11:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»
11:1525.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանը նորից ագրեսիվ է դառնում. ի՞նչ վտանգներ է նկատել Բաքուն՝ «Թրամփի ուղու» վրա
10:3125.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները․ «Փաստ»
09:4125.07.26 -
Մամուլի տեսություն
Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»
09:3825.07.26 -
Մամուլի տեսություն
12 մարդ վարակվել է, 7-ի մոտ՝ սալմոնելա. ի՞նչ է կատարվել Ֆրանսիայի Ազգային տոնի ընդունելությունից հետո․ «Ժողովուրդ»
09:2525.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»
09:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»
09:1525.07.26 -
Հասարակական
Խոշոր կորուստն անխուսափելի է. հայ ձկնաբույծներն անելանելի վիճակում են, ձկները՝ սոված
09:0025.07.26 -
Հասարակական
Դիլիջանում բախվել են «Nissan»-ն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ
23:5324.07.26 -
Հասարակական
Մատենադարանում քննարկվել են հայկական ձեռագրական հավաքածուների պահպանման և թվայնացման հարցերը
23:0024.07.26 -
Միջազգային
Իրանի յուրաքանչյուր նահատակված քաղաքացու դիմաց կuպանվի մեկ ամերիկացի զինծառայող․ Իրանի ԶՈւ
22:0024.07.26 -
Հասարակական
Գրտնակի 17 հարված՝ սեփական մորը. դաժան մայրասպանությունից շոկի մեջ է գյուղը
21:2124.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Անսպասելի շրջադարձ՝ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանի աղմկոտ գործում
20:3024.07.26 -
Իրավական
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը
20:0724.07.26 -
Հասարակական
«Ոչ մի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»․ ՊՆ-ն՝ սանիտարական մեքենայի վթարի մասին
19:4824.07.26 -
Հասարակական
Պաշտպանության նախարարության բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավոր
18:4424.07.26 -
Միջազգային
Պայթյուններ՝ Իրանի քաղաքներում, սպառնալիքներ՝ ԱՄՆ-ից. իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
17:1524.07.26 -
Հասարակական
ՍԱՏՄ-ն հերքում է․ հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորումներ չեն հայտնաբերվել
16:2924.07.26 -
Հասարակական
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
15:4024.07.26 -
Իրավական
Ոստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել
14:1924.07.26 -
Առողջապահական
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ
13:5624.07.26 -
Հասարակական
Տուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են․ «Հետք»
12:4824.07.26 -
Հասարակական
Երբեմն մարդիկ Եկեղեցուց սպասում են մի կատարելություն, որը հակասում է նրա էությանը․ Իսահակ եպիսկոպոս
10:4424.07.26 -
Հասարակական
Ավելի հզոր արևային կայան ունի Վայքի մանկապատանեկան մարզադպրոցը՝ Ucom-ի և «Արևորդիի» աջակցությամբ
10:1524.07.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին. «Ժողովուրդ»
10:0224.07.26 -
Մամուլի տեսություն
Բաթոյանի դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոնի․ «Ժողովուրդ»
09:5624.07.26 -
Մամուլի տեսություն
Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»
09:4324.07.26 -
Հասարակական
Թունդ վեճեր և «վտանգավոր հոսանք»՝ Առինջ մոլում. կտրուկ քայլեր են խոստանում առևտրականները
22:2523.07.26 -
Քաղաքական
Իրական պայքարը Եռաբլուրում ու Եղբայրական պանթեոնում հանգչող մեր քաջորդիներինն էր․ Մետաքսե Հակոբյան
22:0023.07.26 -
Տնտեսական
Կրակի բաժին դարձած ապրանք, ողբացող առևտրականներ. հայկական աղետ՝ Wildberries-ում
21:4523.07.26 -
Միջազգային
Իրանի դեմ մեծ պատերազմը վերսկսելու ծրագիր ունի Թրամփը. լարված է դրությունը՝ օդում, ջրում և ցամաքում
21:1823.07.26 -
Հասարակական
2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ԶՈւ-երում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք
20:4523.07.26 -
Հասարակական
Սաղս շոկի մեջ ենք, ուղղակի շշմած ենք մնացել. 21-ամյա զինծառայողի մահը ցնցել է Չարենցավանը
19:4523.07.26 -
Հայաստան
Պետական աջակցություն 1in.am-ին. մեդիա մասնագետները պահանջում են թափանցիկ չափորոշիչներ. Civilnet
19:1623.07.26 -
Քաղաքական
Ալիևին Բեռլինում ընդունելուց հետո Մերցը զանգել է Փաշինյանին. նոր զիջումների վտանգ կա
19:1323.07.26 -
Սպորտ
Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
19:0523.07.26 -
Իրավական
Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը․ Armlur
18:5723.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ահասարսուռ սպանություն՝ Արագածոտնում. եղբայրները գրտնակով սպանել են մորը
18:3023.07.26 -
Տնտեսական
Ցեմենտի շուկան Հայաստանում. ի՞նչ է հայտնի «Արարատցեմենտ»-ի ու «Շինցեմենտ»-ի ծավալների մասին․ «Հետք»
18:0023.07.26 -
Միջազգային
Ծանր մարտեր են ուկրաինական ռազմաճակատում. պատերազմը դադարեցնելու մասին են խոսել Լավրովն ու Ռուբիոն
17:3723.07.26 -
Միջազգային
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ հութիների գործողությունների պատճառով
17:2623.07.26 -
Իրավական
Եղբայրները գրտնակի հարվածով սպանել են մորը և թաքցրել դին կիսակառույց շինությունում
16:0923.07.26 -
Հասարակական
Տոննաներով լոլիկը փչանում է Արարատյան դաշտում. ի՞նչ լուծում է առաջարկում կառավարությունը
15:4523.07.26 -
Հասարակական
Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. Տեր Եսայի․ «Սպուտնիկ Արմենիա»
15:2023.07.26 -
Հասարակական
Որ փակել են՝ ո՞վ ա էս մարդկանց տունը պահելու, ոստիկաննե՞րը․ «Առինջ մոլի» աշխատակից
14:5423.07.26 -
Միջազգային
Մարկո Ռուբիոն Միջազգային քրեական դատարանն անվանել է «հիմար կազմակերպություն»
14:2523.07.26 -
Իրավական
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին
14:1823.07.26 -
Քաղաքական
Խաչատուրյանի աշխատակազմը պարզաբանում է ներկայացրել նախագահի առողջական վիճակի մասին
13:5923.07.26 -
Միջազգային
Մոլդովայում հարցվածների երեք քառորդը չի հավատում, որ Սանդուն տեղյակ չի եղել կոռուպցիայի մասին
13:5423.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը պատրաստ է կառուցողական դեր խաղալ ուկրաինական հակամարտության կարգավորման գործում․ Ռուբիո
13:4223.07.26 -
Քաղաքական
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը
13:3623.07.26 -
Տնտեսական
Ցանկացած «ռեյդերային» կամ վարչական ճնշում սպանում է ներդրումային միջավայրը․ տնտեսագետ
13:3123.07.26 -
Հասարակական
Խաչատուրյանը պլանային բժշկական հետազոտություն է անցել, նա հոսպիտալացված չէ․ «Սպուտնիկ Արմենիա»
12:4823.07.26 -
Միջազգային
ԵՄ դեսպանները հաստատել են ՌԴ-ի դեմ սահմանափակող միջոցների 21-րդ փաթեթը. ԶԼՄ
12:3723.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան դեպքով ձերբակալվել են նրա ծառայակիցները
12:3023.07.26 -
Արտաքին քաղաքականություն
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
12:2123.07.26 -
Հասարակական
«Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է ընկերությունից շուրջ 14 մլն դրամ հափշտակելու մեջ
12:1623.07.26 -
Հասարակական
Վահագն Խաչատուրյանի ինքնազգացողությունը վատացել է. ստուգումներ է անցել. Armlur
12:1223.07.26 -
Հասարակական
Վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքներով․ 41-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
11:5123.07.26 -
Միջազգային
Լավրովի հետ քննարկել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները․ Ռուբիո
11:4523.07.26 -
Հասարակական
Լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ»-ում. հարյուրավոր աշխատակիցներ պատրաստվում են դիմել կտրուկ գործողությունների
11:4123.07.26 -
Հասարակական
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները
10:5823.07.26 -
Իրավական
Դադարեցվել է Սևանա լճի 1,215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
10:4923.07.26 -
Միջազգային
Մարկո Ռուբիոն հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը
10:4123.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը կարող է առաջիկա օրերին ընդլայնել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Axios
10:1023.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»
09:5223.07.26 -
Մամուլի տեսություն
ՍԴ-ի «ապտակը» Անահիտ Մանասյանին կամ ՄԻՊ-ի երկակի ստանդարտը. «Ժողովուրդ»
09:4623.07.26 -
Մամուլի տեսություն
Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»
09:4223.07.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ է փոխվել ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ»
09:3423.07.26
Ավետիք Չալաբյանի գործն իրականացվում է բազմաթիվ ընթացակարգային և բովանդակային խախտումներով. պաշտպաններ
Ավետիք Չալաբյանի պաշտպաններ` Վարազդատ Հարությունյանն ու Արթուր Հարությունյանը տեղեկացնում են, որ գործն իրականացվում է բազմաթիվ ընթացակարգային և բովանդակային խախտումներով։
«Ավետիք Չալաբյանի գործն իրականացվում է բազմաթիվ ընթացակարգային և բովանդակային խախտումներով.
1) Մեկ շաբաթ ուշացմամբ, վերջապես, ստացանք Արմեն Դանիելյանի կայացրած որոշումը, որով Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանավորումը, թողնվել էր անփոփոխ։ Ինչպես Արուսյակ Ալեքսանյանը, այնպես էլ Արմեն Դանիելյանը, հետևողականորեն հրաժարվել են իրենց կայացրած դատական ակտերում անդրադառնալ պաշտպանական կողմի հետևյալ անկյունաքարային հարցերին, որոնք ուղղակիորեն պայմանավորում են խստագույն խափանման միջոցի ընտրության ապօրինի լինելը։
Այսպես, Արմեն Դանիելյանն ընդհանրապես չի անդրադարձել.
ա/ հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ մեր պնդումներին, որով մենք ուղակիորեն մատնանշել և հիմնավորել ենք, որ առկա չէ Ավետիք Չալաբյանի կողմից իրեն մեղսագրվող արարքը կատարած լինելու վերաբերյալ որևէ ուղղակի փաստական տվյալ։ Ավելին՝ առկա տվյալները հերքում են նրա առնչությունը ենթադրյալ հանցագործությանը։
բ/ Հիմնավոր կասկածը, բնականաբար, ներառում է մեղսագրվող հանցագործության օբյեկտիվ կողմի բոլոր հանգամանքները։ Մեր պարագայում վարույթն իրականացնող մարմինը կամայականորեն և հեռահար «թաքնված» նպատակով ընտրել է հանցակազմի որակյալ տարբերակը։ Պարզաբանենք․ ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է պատասխանատվություն հավաքին մասնակցելու նպատակով անձին նյութապես շահագրգռելու համար։ Ավետիք Չալաբյանին մեղսագրվում է նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը, որն արդեն վերաբերվում է 2 կամ ավելի անձանց նկատմամբ այդպիսի նյութական շահագրգռություն տրամադրելու համար։ Վարույթն իրականացնող մարմինը չունի գեթ մեկ փաստական տվյալ, որում բացի Թոռնիկ Ալիյանից այլ անձ հանդես գա որպես ենթադրյալ նյութական շահագրգռության հասցեատեր։ Ի՞նչ է թաքնված այս աճպարարության տակ։ Շատ պարզ. ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի համար ազատազրկման ձևով պատիժը չի գերազանցում մեկ տարին, ինչը նշանակում է, որ այդ հանցակազմի դեպքում կալանավորումը որպես խափանման միջոց չէր կարող ընտրվել, քանի որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հովածի 2-րդ մասի՝ կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է։ Փաստորեն՝ ակնհայտ չունենալով որևէ փաստական տվյալ ենթադրյալ նյութական շահագրգռության հասցեատեր երկրորդ, երրորդ կամ չորրորդ (ի դեպ՝ ցանկը կարելի է շարունակել մինև 2000-ը) անձի վերաբերյալ, վարույթն իրականացնող մարմինն Ավետիք Չալաբյանին մեղսագրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը, որի համար ազատազրկման ձևով պատիժը գերազանցում է մեկ տարին, ուստի՝ կալանավորման համար անհրաժեշտ այդ մեկ պայմանն ապահովվել է։
գ/ Արմեն Դանիելյանն, ընդօրինակելով Արուսյակ Ալեքսանյանի «համառությունը», հրաժարվել է իր դատական ակտում անդրադառնալ այն կարևորագույն հարցին, որ արդեն ընդունված և ս.թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ քրեական նոր օրենսգրքով Ավետիք Չալաբյանին մեղսագրվող արարքն ապաքրեականացված է։ Փոխարենը, ուշադրություն, Դանիելյան Արմենը նշել է, որ «առկա են մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերն ու պայմանները, իսկ մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանն ունեն էական նշանակություն՝ նրա հետագա վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում»։
դ/ Արմեն Դանիելյանը նույնպես չի անդրադարձել մեր մատնանշած այն հանգամանքին, որ հայտնի մոնտաժված ձայնագրության հրապարակումից 3 օր հետո Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, հաճախել է հանրահավաքներին, իսկ երբ ոստիկանությունը եկել է իր հաշվառման հասցեում խուզարկություն կատարելու, նա եղել է այնտեղ՝ հանգիստ քնած։ Սա չի կարող չվկայել այն մասին, որ Ավետիք Չալաբյանը չուներ և չէր կարող ունենալ վարույթից թաքնվելու որևէ ցանկություն։
ե/ վարույթն իրականացնող մարմինը մինչ օրս էլ չի ստացել (և չի էլ ստանա, քանի որ պարզապես հնարավոր չէ ստանալ մի բան, որը գոյություն չունի) որևէ տվյալ այն մասին, որ այդ նույն ձայնագրության հրապարակումից հետո Ավետիք Չալաբյանը փորձի դատավարության այլ մասնակիցների նկատմամբ որևէ տեսակի ճնշում գործադրել և այդպիսով խոչընդոտել վարույթի բնականոն ընթացքին։
Արմեն Դանիելյանի կայացրած որոշումը շարունակությունն է Արուսյակ Ալեքսանյանի «copy-paste»-ային տրամաբանության, Արուսյակ Ալեքսանյանը «copy»-ն արել էր քննիչի միջնորդությունից, իսկ Արմեն Դանիելյանը՝ արդեն Արուսյակ Ալեքսանյանի որոշումից։
2) Այս ողջ ընթացքում պաշտպանական կողմը հանդես է եկել մի շարք միջնորդություններով՝ հասցեագրված դատախազությանը և քննչական մարմնին։ Ինչո՞վ են պայմանավորված այդ միջնորդությունները, շատ պարզ՝ վարույթն իրականացնող մարմինը, լուծելով Ավետիք Չալաբյանին կալանավորման միջոցով պատժելու հարցը, մատնվել է անգործության, ուստի՝ մենք ստիպված ենք վերջիններին «հուշել» և հիշեցնել, թե ինչպիսի քննչական և դատավարական գործողություններ են անհրաժեշտ կատարել՝ տվյալ պարագայում գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության նպատակով՝ նման կերպ նաև յուրօրինակ «դատախազական» վերահսկողություն իրականացնելով նախաքննության նկատմամբ… Ցավոք, նախաքննական գաղտնիքի սահմաններն այս պահին թույլ չեն տալիս մանրամասն անդրադառնալ այդ միջնորդություններին, վստահաբար, սակայն այդ օրը սարերի հետևում չէ։
3) Նախորդիվ ներկայացրել էինք, որ դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազությանը՝ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությամբ։ Միջնորդությունների քննարկման ժամկետի խախտմամբ ստացել ենք ուշադրություն՝ գրություն, այո, պարզապես, գրություն, որում ընդամենը մեկ նախադասությամբ գրված է, որ «Սահմանադրական դատարան դիմելու հիմքեր առկա չեն»։ Այժմ գրություն-պարզաբանում ենք հասցեագրել դատախազություն՝ պարզելու համար, թե արդյո՞ք դա է իրենց որոշումը, թե օրինակ՝ որևէ մեկի սևագիր թուղթն է, որը սխալմամբ ուղարկել են մեզ։
4) Արդեն մեկ շաբաթ է, ինչ նույն հարցով դիմել ենք նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ մանրամասն ներկայացնելով մեր պաշտպանյալի նկատմամբ ընթացակարգային և բովանդակային կոպտագույն խախտումներով իրականացվող գործի մարմանասները և խնդրելով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասի և, հետևաբար, նույն հոդվածի 3-րդ մասի սահմանադրականության հարցով դիմել ՀՀ սահմանադրական դատարան։ Նշենք, որ ՄԻՊ-ից դեռևս չունենք որևէ արձագանք, նույնիսկ՝ գործի վերաբերյալ ճշգրտումներ անելու նպատակով մեզ հետ կապ հասատելու որևէ փորձ առ այսօր չի եղել։
5) Նախորդիվ տեղեկացրել էինք, որ դատախազություն ենք ուղարկել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և «Արար» հիմնադրամի երաշխավորությունները։ Երկու շաբաթից ավել է, ինչ դատախազությունը չի քննարկում և չի անրդադառնում նշված երաշխավորություններին։ Բնականաբար, ստիպված ենք եղել նաև այս դեպքով գրավոր կարգով հիշեցնել դատախազությանն իրենց պարտականությունների մասին։
6) Բացի այդ՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն այլ՝ անազատության հետ չկապված խափանման միջոցով փոխարինելը թույլատրելի ճանաչելու միջնորդությամբ դիմել ենք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։ Միջնորդությունը մակագրվել է դատավոր Արմեն Պողոսյանին, իսկ քննութունը նշանակվել է 2022 թվականի հունիսի 15-ին, ժամը 15։00-ին (Աջափնյակ-1 նստավայր, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40)։
Նշենք, որ նիստից հետո հանդես կգանք ամփոփիչ հայտարարությամբ, ինչպես նաև կտեղեկացնենք մեր հետագա անելիքների մասին»։
-
20:00
25.07.26
Իրանցիների հետ առերեսումից հետո նոր քրեական հետապնդում է սկսվել Գագիկ Ծառուկյանի դեմ
Կարդալ ավելին
-
19:15
25.07.26
Անսպասելի որոշումներ. կալանքից ազատված Դավիթ Ղազինյանը խոստանում է առանց քաղբանտարկյալների Հայաստան
Կարդալ ավելին
-
14:15
25.07.26
«Մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին»․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել
Կարդալ ավելին
-
11:35
25.07.26
Արամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան
Կարդալ ավելին