Լրահոս
Միջազգային
14:25
23.07.26
27

Մարկո Ռուբիոն Միջազգային քրեական դատարանն անվանել է «հիմար կազմակերպություն»

Img default alt hy

Այլ երկրները, ցանկության դեպքում, կարող են դառնալ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) անդամ, բայց ԱՄՆ-ն երբեք չի միանա դրան։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մենք այս դատարանի անդամ չենք, երբեք համաձայնագիր չենք ստորագրել։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է անդամակցել այս հիմար կազմակերպությանը, խնդրեմ։ Բայց մենք մտադիր չենք դա անել, դրա իրավասությունը չի տարածվում ամերիկացիների վրա», — ասել է նա Մանիլայում Հարավարևելյան Ազիայի պետությունների ասոցիացիայի գծով նախարարական միջոցառումների շրջանակում կայացած մամուլի ասուլիսում։

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ը չի հանդուրժի, եթե ՄՔԴ-ն փորձի միջոցներ ձեռնարկել ամերիկացի քաղաքացիների դեմ այժմ կամ ապագայում։

Ավելի վաղ Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանի հայտարարել էր, որ քաղաքի իրավական դեպարտամենտն ուսումնասիրում է ՄՔԴ-ի օրդերով Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին ձերբակալելու հնարավորությունները՝ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր շաբաթվան մասնակցելու նպատակով նրա այցի դեպքում։ Ի պատասխան սրան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդգծել էր, որ ոչ ոք և ոչ մի ձևով չի կարող սահմանափակել կամ ձերբակալել Իսրայելի կառավարության ղեկավարին ԱՄՆ կատարած այցերի ժամանակ։ Ավելի ուշ Մամդանին խոստովանել էր, որ քաղաքը լիազորություններ չունի Նեթանյահուի ազատությունը սահմանափակելու համար։