Լրահոս
Միջազգային
11:03
24.07.26
1 515

ԱՄՆ-ն 13-րդ անգամ հարվածներ է հասցրել Իրանին

Img default alt hy

ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) գիշերը 13-րդ անգամ հարվածներ է հասցրել Իրանին։

CENTCOM-ի հայտարարության համաձայն՝ գործողությունների նպատակն է Իրանին պատասխանատվության ենթարկել և նվազեցնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից միջազգային առևտրային նավագնացությանը սպառնացող վտանգները։

Ավելի ուշ IRNA և Tasnim գործակալությունները հաղորդել են, որ պայթյուններ են որոտացել Իրանի առնվազն 10 քաղաքում։ Երկրի հարավում գտնվող Բենդեր Աբբաս քաղաքի վրա հասցված հարվածի հետևանքով երկու մարդ է տուժել։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դիտարկում է Իրանին «երբևէ եղածից ավելի հզոր հարված» հասցնելու հնարավորությունը։