Լրահոս
Միջազգային
18:46
23.07.26
70

Զելենսկին խոստովանել է, որ Ուկրաինան պատրաստ չէ ձմռանը

Img default alt hy

Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի՝ ձմռանը նախապատրաստվելու վիճակն անբավարար է։

«Լոգիստիկա, հացահատիկ, գյուղատնտեսություն, էներգետիկա. այս ամենը շատ կարևոր է։ Ինչպես և կայունության պլանները, որոնցից ես, անկեղծ ասած, բոլորովին գոհ չեմ։ Ես տեսել եմ կատարված աշխատանքների տոկոսը. մենք պետք է շատ արագ միանանք [գործին]», - ասել է նա Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինի հետ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում։ Նրա խոսքերը մեջբերում է «ՈւՆԻԱՆ» գործակալությունը։

Ավելի վաղ Ուկրաինայի նոր վարչապետ Սերգեյ Կորեցկին խոստովանել էր, որ գալիք ձմեռն ավելի ծանր է լինելու, քան նախորդը։ ՏԱՍՍ-ի հաշվարկներով՝ Ուկրաինային մինչ այժմ հաջողվել է պաշարել ցրտաշունչ ամիսները հաղթահարելու համար անհրաժեշտ գազի ծավալի միայն մոտ կեսը։ Ածխի պաշարները, ըստ ՏԱՍՍ-ի հաշվարկների, կբավարարեն միայն աշնանը։