Լրահոս
Քաղաքական
10:31
25.07.26
54

Ադրբեջանը նորից ագրեսիվ է դառնում. ի՞նչ վտանգներ է նկատել Բաքուն՝ «Թրամփի ուղու» վրա

Հայաստանի ներքաղաքական զարգացումներին շարունակում են ուշադիր հետևել Ադրբեջանում։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար, Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանն արձագանքելով՝ ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները դա ներկայացնում են որպես Հայաստանում ներքաղաքական լարվածության խորացման հերթական դրսևորում։ Ավելին, պնդում են, թե երկրում ձևավորվել է ներքին պահանջ՝ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավորինս արագ ստորագրելու ուղղությամբ։