Լրահոս
Մշակույթ
16:54
24.07.26
80

Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում

Img default alt hy

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը ֆեյսբուքյան էջում տեսանյութ և լուսանկարներ է հրապարակվել բեզոարյան այծերի մասնակցությամբ:

«Բեզոարյան այծեր՝ կենսաբազմազանության պահպանության կարևոր օղակ:

Բեզոարյան այծերը բնության արժեքավոր ներկայացուցիչներից են։ Դրանք ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում և ԲՊՄՄ Կարմիր ցուցակում, ուստի դրանց պահպանությունը կարևոր նշանակություն ունի էկոհամակարգերի հավասարակշռության պահպանման համար»,-նշվում է հաղորդագրությունում: