Լրահոս
Միջազգային
21:09
23.07.26
50

Սպիտակ տունը չի հստակեցրել՝ արդյոք Թրամփը Ինֆանտինոյի հետ քննարկել է նրան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար առաջադրելու գաղափարը

Img default alt hy

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը դժվարացել է հստակեցնել, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՖԻՖԱ-ի ղեկավար Ջանի Ինֆանտինոյի հետ քննարկել է վերջինիս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու իր գաղափարը:

«Ձեր առաջին հարցի վերաբերյալ՝ Ջանի Ինֆանտինոյի մասին։ Ես չգիտեմ՝ նախագահը քննարկել է դա նրա հետ, թե ոչ: Ես ներկա չեմ եղել նրանց բոլոր զրույցներին: Գիտեմ, որ նրանք բավական հաճախ են զրուցում, և նախագահը մեծ հարգանքով է վերաբերվում Ջանիին և այն ամենին, ինչ նա ձեռք է բերել ՖԻՖԱ-ի հետ կապված», - ասել է Լիվիթը լրագրողների համար կանոնավոր ճեպազրույցում։

Ինչպես հուլիսի 21-ին հղում անելով աղբյուրներին՝ հայտնել էր New York Post թերթը, Թրամփը կցանկանար, որ ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը դառնա Ինֆանտինոյի: Ինչպես նշվում էր հրապարակման մեջ, Ինֆանտինոնձ մտերմացել է ԱՄՆ առաջնորդի հետ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում, որը 2026 թվականին անցկացվում էր ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։ ՖԻՖԱ-ի նախագահը «ամեն ինչ արել է Թրամփին իրեն տրամադրելու համար» և նույնիսկ դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին նրան էր հանձնել Միջազգային ֆուտբոլային ֆեդերացիայի Խաղաղության մրցանակը, ընդգծել է թերթը։ Նրա աղբյուրի խոսքով՝ Թրամփը կարծում է, որ Ինֆանտինոն «վայելում է ընդհանուր հարգանք և օժտված է մարդկանց միավորելու հատուկ ունակությամբ»։

Անհայտ է՝ արդյոք ամերիկյան առաջնորդն այդ գաղափարը քննարկել է հենց Ինֆանտինոյի հետ, և արդյոք ՖԻՖԱ-ի ղեկավարը ցանկանում է զբաղեցնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Ապրիլին Ինֆանտինոն հայտարարել էր 2027 թվականին ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու մտադրության մասին։ ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի լիազորություններն ավարտվում են 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։