Լրահոս
Միջազգային
13:45
25.07.26
217

ԱՄՆ-ն զգուշացրել է Ուկրաինային Սև ծովում նավթային ենթակառուցվածքների վրա հարձակվելու անթույլատրելիության մասին․ WSJ

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն զգուշացրել է Ուկրաինային Սև ծովում երրորդ երկրների նավերի և նավթային ենթակառուցվածքների վրա հարվածներ հասցնելու անթույլատրելիության մասին։ Այդ մասին ուրբաթ օրը հայտնել է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով աղբյուրին։

«ԱՄՆ վարչակազմը ԿԿԿ-ն (Կասպյան խողովակաշարային կոնսորցիում - խմբ.) դիտարկում է որպես Ղազախստանից դեպի եվրոպական շուկաներ էներգակիրների մատակարարման կարևորագույն ուղի, որը ծառայում է որպես այլընտրանք ռուսականին», - մեջբերում է պարբերականը զրուցակցի խոսքը։

Աղբյուրի տվյալներով՝ ամերիկյան Chevron ընկերության գործադիր տնօրեն Մայք Վիրտը Սպիտակ տան ներկայացուցիչների հետ զրույցում բարձրացրել է ուկրաինական հարվածների հետևանքով հասցվող անուղղակի (կողմնակի) վնասի հարցը։ Ընկերությունը 15% մասնաբաժին ունի ԿԿԿ-ում և շահագրգռված է սեփական ենթակառուցվածքների պաշտպանությամբ։

Հուլիսին անօդաչու թռչող սարքերի մի քանի հարձակում է տեղի ունեցել ԿԿԿ-ի ծովային տերմինալի շրջանում գտնվող տանկերների վրա։ Ղազախստանի ԱԳՆ-ն չի բացառել, որ Աստանան կպահանջի փոխհատուցել հասցված վնասը։ Հանրապետությունը ԿԿԿ-ի միջոցով արտահանում է արդյունահանվող նավթի մոտ 80%-ը։