Լրահոս
Հայաստան
15:54
25.01.21
109

Այն ինչ ասում է Դավիթ Տոնոյանը, ինքնաարդարացման խղճուկ փորձ է. Միհրան Հակոբյան

Img default alt hy

 

«Այս պատերազմում հնարավոր էր հաղթել ու առնվազն կարելի էր վերջացնել «նիչյայով», բայց դա տեղի չունեցավ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցին։

«Այն ինչ ասում է Դավիթ Տոնոյանը, ինքնաարդարացման խղճուկ փորձ է։ Եթե ինքնասիրություն, թասիբ նման հասկացոություները ծանոթ լինեին նրան, մի փոքր տղամարդկություն, մի փոքր պատասխանատվության զգացում ունենար՝ հիմա ինքնասպան եղած կլիներ։ Նա ղեկավարել է մի ԶՈՒ, որը վերջում կապիտուլացվել է։ 5000 տղաների ծնողները վստահել են նրան, բայց Տոնոյանը նրանց վերադարձրել է դագաղների մեջ դած։ Տոնոյանը հիմա ո՞նց է ասում, ո՞նց է քնում, ի՞նչ խղճով է կարողանում հաց ուտել, չգիտեմ։ Սա փոքրիկ ինքնաարդարացում է»,- ասաց Հակոբյանը։

Քաղաքական գործչի կարծիքով, Դավիթ Տոնոյանը փորձում է իր վրայից պատասխանատվությունը բարդել վարչապետի, ԳՇ պետի խողովակներում եղած խնդիրների վրա բարդել։

Հակոբյանը հավելեց, որ պատասխանատուներից մեկը Դավիթ Տոնոյանն է ու նա է ՍՈՒ-երի գործարքը արել, ուստի հարցերի պատասխանները ինքը պետք է տա։

«Լավ կլինի հիմիկվանից պատմի, թե Նիկոլ Փաշինյանն անձամբ իրեն ինչ դավաճանական հանձնարարություններ է տվել ու ինչպես է նա դա կիրառել»։