Լրահոս
Արցախ
16:15
11.05.20
69

Բակո Սահակյանը համաձայնել է մասնակցել Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստին

Img default alt hy
ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը համաձայնել է մասնակցել ՀՀ ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստին: Այս մասին մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
 
«Բակո Սահակյանը տվել է իր համաձայնությունը»,- նշեց Քոչարյանը:
 
Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ մնացել են 2-3 պաշտոնյաներ, որոնք կհրավիրվեն մասնակցելու հանձնաժողովի նիստին, որոնցից առաջինը ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանն է: