Լրահոս
Միջազգային
18:15
04.04.26
355

Բոլորին անհանգստացնում են Իրանում ցամաքային գործողության մասին խոսակցությունները. Լիխաչով

Img default alt hy

Բոլորին խիստ մտահոգում են Իրանում հնարավոր ցամաքային գործողության մասին խոսակցությունները. միջուկային օբյեկտի շուրջ ռազմական գործողությունները հսկայական ռիսկեր են պարունակում, հայտարարել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այսօր Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը (ԻԱԷԿ) հայտնել էր, որ «Բուշեր» ԱԷԿ-ի տարածքը հայտնվել է ԱՄՆ-ի և Իսրայելի գնդակոծության տակ, ինչի հետևանքով աշխատակիցներից մեկը զոհվել է:

«Համաշխարհային հանրությունը, իհարկե, տագնապով է արձագանքել տեղի ունեցածին. ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը (Ռաֆայել Գրոսի) հանդես է եկել հայտարարությամբ, և մեր գործընկերների հետ մի շարք շփումները, հեռախոսազանգերն ու էլեկտրոնային նամակները վկայում են մտահոգության աճի մասին»,- ասել է Լիխաչովը:

Բոլորին խիստ անհանգստացնում է հակամարտության էսկալացիայի միտումը, ընդգծել է «Ռոսատոմի» ղեկավարը:
«Շատ տագնապալի են հնարավոր ցամաքային գործողության մասին խոսակցությունները, քանի որ միջուկային օբյեկտի շուրջ ռազմական գործողությունները միշտ հսկայական ռիսկեր են պարունակում»,- նշել է Լիխաչովը:

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում է ավերածությունների և խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին: Իրանն իրականացնում է պատասխան հարվածներ Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարաշածրջանում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին: