Լրահոս
12:24
10.09.19
108

Բողոքի երթ՝ հանուն Ամուլսարի

Img default alt hy

Ամուլսարը շահագործելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո Երևանում բողոքի երթ է կազմակերպվում: Հայկական բնապահպանական ճակատը սեպտեմբերի 11-ին երեկոյան 18:30 խորհրդարանի այգուց սկսում է երթը: Այդ մասին կազմակերպությունը այսօր հայտարարություն է տարածել, որտեղ նաև Հայաստանի վարչապետին մեղադրել է ժողովրդի շահը ոտնահարելու, Լիդիանի կապիտալը պաշտպանելու մեջ: «Նիկոլ Փաշինյանը, փորձագիտական և իրավական հիմքերն անտեսող այս որոշմամբ, իրականացնում է մասնավոր ընկերության հովանավորչություն, ինչը ժողովրդի վստահության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման աղաղակող փաստ է»,- կարդում ենք Հայկական բնապահպանական ճակատի հայտարարությունում։