Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:35
11.09.19
110

Բոլթոնը հեռացավ. իսկ ու՞ր է «Բոլթոնի պլանը»

Մեր տարածաշրջանում իր օրիգինալ պլաններով հայտնի Բոլթոնի պաշտոնանկությունից, կամ ինչպես ինքն է պնդում՝ հրաժարականից հետո՝ դեռ անորոշություն է: Փորձագետները վաղ են համարում ենթադրությունները, թե հակաիրանական կոշտ քաղաքականություն գծած ճարտարապետի հեռանալուց հետո՝ հնարավոր է ավելի չափավոր մեկը գա:
Իրանի կառավարությունը մեկնաբանելով Բոլթոնի պաշտոնանկությունը, հիշեցրել է, որ Ջոն Բոլթոնը ամիսներ առաջ խոստացել էր, որ 3 ամսից Իրանը չի լինի: Իրենք կանգուն են, իսկ Բոլթոնը հեռացավ: