Լրահոս
Քաղաքական
22:26
30.03.20
78

Բոլորիս հեռախոսազանգերն ուզում են լսել. ԱԺ արտահերթ նիստ

Ազատություն կամ առողջություն: Մեր կառավարությունն առաջարկում է ընտրել այս երկուսի մեջ: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է մի սկանդալային նախագիծ, որով հսկողության տակ են պահելու բոլորիս հեռախոսազանգերը իմանալու են ո՞վ ու՞ր է գնում՝ ու՞մ հետ է հանդիպում: Ասում են սա կորոնավիրուսի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար է: Խորհրդարանական ընդդիմությունը կասկածում է: Պատգամավորներից մեկը զրուցել է օմբուդսմենի հետ ու իմացել, որ նախագիծը խնդրահարույց է մարդու ազատությունների սահմանափակման իմաստով: