Լրահոս
Միջազգային
22:20
28.07.26
78

ԵՀ-ն մտադրված է ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը․ Bloomberg

Img default alt hy

Եվրահանձնաժողովը (ԵՀ) ցանկանում է հոկտեմբերին ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը և դրանում ներառել 1,6 հազար ընկերություն՝ փոխհատուցելու իր չափազանց թուլացած 21-րդ փաթեթը։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով Բրյուսելի անանուն աղբյուրներին և նշելով, որ հաստատում ստանալ չի հաջողվել ոչ Եվրահանձնաժողովից, ոչ էլ ԵՄ դիվանագիտական ​​ծառայությունից։

Գործակալությունը չի հստակեցնում՝ խոսքը միայն ռուսական ու բելառուսական ընկերությունների, թե՞ ամբողջ աշխարհի ֆիրմաների մասին է։

Եթե այս որոշումն ընդունվի, այն կնշանակի Ռուսաստանի դեմ սև ցուցակի միանգամից մեկուկես անգամ ավելացում։ Այժմ դրանում ներառված են շուրջ 3,1 հազար ընկերություններ և ֆիզիկական անձինք ամբողջ աշխարհից, և այն արդեն իսկ ռեկորդային է Եվրամիության պատժամիջոցների պատմության մեջ։

Bloomberg-ը խոստովանում է, որ այս գաղափարը «հայտնվել է անհաջող (արևմտյան պատժամիջոցների համար - խմբ.) պահին», երբ ԵՄ երկրները փաստացիորեն բացառել են 21-րդ փաթեթից երրորդ երկրներ ռուսական ՀԳԱ-ի (СПГ) փոխադրման արգելքը, ինչպես նաև «ոչնչացրել ռուսական ձկան ներմուծման արգելքը ԵՄ»։