Լրահոս
Միջազգային
23:20
26.07.26
255

Կիևի «մակաբույծի» հարվածն իրանական նավին անպատասխան չի մնա. Արաղչի

Img default alt hy

Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի և եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հետ հեռախոսազրույցների ընթացքում հայտարարել է, որ Կասպից ծովում իրանական նավի վրա «Կիևի մակաբույծի» հարվածն անպատասխան չի մնա։

«ԵՄ ներկայացուցիչ Կալլասի և արտաքին գործերի նախարար Լավրովի հետ զրույցների ընթացքում ես հստակ հասկացրել եմ, որ այն, ինչ արել է Կիևի այս մակաբույծը, չի կարող անպատասխան մնալ», - գրել է նա X-ում։

Հուլիսի 25-ին Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինան հարված է հասցրել Կասպից ծովում գտնվող իրանական առևտրային նավին, ինչի հետևանքով զոհվել է անձնակազմի անդամ։