Լրահոս
Միջազգային
23:10
25.07.26
60

Հուլիսի 8-ից Իրանի զինված ուժերը ոչնչացրել են ամերիկյան 11 կործանիչ և ինքնաթիռ․ ԻԻՀՊԿ

Img default alt hy

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻԻՀՊԿ, ԶՈՒ էլիտար ստորաբաժանումներ) պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհաբին հայտարարել է, որ հուլիսի 8-ից Իրանի զինված ուժերը գետնին ոչնչացրել են ԱՄՆ ռազմաօդային տեխնիկայի 11 միավոր։

«Հուլիսի 8-ից Իրանի զինված ուժերը ոչնչացրել են ամերիկյան 11 կործանիչ և ինքնաթիռ, որոնք գտնվել են գետնին և տեղակայված են եղել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմակայաններում», - Tasnim գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Մոհաբին։

Նրա խոսքով՝ ԻԻՀՊԿ-ն ոչնչացրել է F-15 կործանիչ, P-8 Poseidon հեռահար հետախուզության ինքնաթիռ, C17 ռազմատրանսպորտային ինքնաթիռ և ութ լցանավ-ինքնաթիռ: Նա հավելել է, որ իրանական հարձակումների ընթացքում ոչնչացվել են նաև 17 հետախուզական և մարտական անօդաչու թռչող սարքեր։