Լրահոս
Միջազգային
12:46
28.07.26
80

Ֆինլանդիան հանել է Ֆիննական ծոցի արևելյան հատվածի վերևում թռիչքների սահմանափակումը․ ՏԱՍՍ

Img default alt hy

Ֆինլանդիայի ավիադիսպետչերները հանել են առավոտյան մտցված թռիչքային սահմանափակումները Ֆիննական ծոցի արևելյան հատվածի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող շրջանում: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Եվրամիության ավիադիսպետչերական ծառայությունների աղբյուրը։

«Հելսինկիի դիսպետչերների վերահսկողության տակ գտնվող՝ Ֆիննական ծոցի արևելյան հատվածի շրջանում վաղ առավոտյան մտցված սահմանափակումները հանվել են», — ասել է գործակալության զրուցակիցը։ Նա չի նշել սահմանափակումների մտցման պատճառները։

Մինչդեռ, Yle հեռուստառադիոընկերության տվյալներով՝ երկրի իշխանությունները փակել էին ոչ միայն իրենց օդային տարածքի մի մասը, այլև ծովային ջրատարածքը՝ անօդաչուների սպառնալիքի պատճառով։ Ֆիննական ԶՈՒ Գլխավոր շտաբում Yle-ին հայտնել էին, որ սահմանափակումները մտցվել են անօդաչու թռչող սարքերը խոցելու հնարավորության համար, եթե դրանք հայտնվեն հանրապետության տարածքում։

Ավելի վաղ Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հայտնել էր տարածաշրջանում ԱԹՍ-ի սպառնալիքի մասին։ «Մաքս»-ի իր պաշտոնական ալիքում նաև տեղեկացրել էր, որ ՀՕՊ ուժերը խոցել են հակառակորդի երեք ԱԹՍ, զոհեր և ավերածություններ չկան։ Բացի այդ, Ռոսավիացիան հայտնել էր, որ Լենինգրադի մարզի մի շարք շրջաններում օդային տարածքի օգտագործման ժամանակավոր սահմանափակումներն անդրադարձել են դեպի Կալինինգրադ և հակառակ ուղղությամբ օդային երթևեկության երթուղիներից օգտվելու հնարավորության վրա։ Առ այս պահը, գերատեսչության տվյալներով, թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով մտցված սահմանափակումները հանվել են։