-
Միջազգային
Բարսելոնայի մետրոյում հրդեհի հետևանքով ծխից թունավորվել է ավելի քան 130 մարդ
10:5828.07.26 -
Իրավական
Դատախազությունը համայնքներին է վերադարձնում ապօրինի մասնավորեցված այգիներն ու պուրակները
10:3828.07.26 -
Մամուլի տեսություն
Փաստեր Կոնջորյանների մասին, որոնք Փաշինյանն ամիսներ առաջ մակուլատուրա էր համարում․ «Ժողովուրդ»
09:2528.07.26 -
Մամուլի տեսություն
240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ»
09:2028.07.26 -
Հասարակական
Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»
09:1528.07.26 -
Քաղաքական
Նարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականությունները
23:0927.07.26 -
Քաղաքական
Մեծ ցնցումներ չե՞ն լինի. ռուսական շուկայի փակման պատճառով լուրջ տագնապներ ունեն հայ անասնապահները
22:5727.07.26 -
Քաղաքական
Իրանական գազը՝ ռուսականի փոխարե՞ն. Թեհրանը քաղաքական պայմաններ է թելադրելու
22:3627.07.26 -
Հասարակական
Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և հեծանիվը․ կա վիրավոր
22:1327.07.26 -
Հասարակական
Կանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումը
21:5727.07.26 -
Հասարակական
Վտանգված են Երևան-Թեհրան հարաբերությունները. ԲՀԿ անդամները գնացել են Իրանի դեսպանատուն
21:3027.07.26 -
Քաղաքական
Ինտրիգներ, ճնշումներ՝ նոր խորհրդարանի 1-ին նիստից առաջ. ընդդիմությունը մարտավարություն ունի
21:0727.07.26 -
Սպորտ
Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է «Dole Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
20:4527.07.26 -
Հասարակական
Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին․ «Հետք»
20:2627.07.26 -
Հասարակական
Մոխրացած մարմիններ՝ մեքենայում. սարսափելի ավտովթարից ողջ է մնացել միայն հարսը
20:2227.07.26 -
Հասարակական
ՔՊ-ականը ինչո՞ւ է ծեծել ՔՊ-ականի եղբորը. նոր մանրամասներ և բացահայտումներ
20:0327.07.26 -
Քաղաքական
Ընտրություններից հետո առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել Փաշինյանն ու Պուտինը. ի՞նչ են քննարկել
19:4527.07.26 -
Միջազգային
Անսպասելի հարձակում՝ իրանական նավի վրա. ուժգին հարվածներից հետո Վաշինգտոնն ու Թեհրանը կբանակցե՞ն
19:1827.07.26 -
Քաղաքական
Պատգամավոր դարձած ավագանու անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ համարներին
18:4227.07.26 -
Իրավական
Հայ գերիների հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին
18:0727.07.26 -
Հասարակական
Արարատի մարզում իրականացվելու են ավիացիոն, քիմիական սրսկման աշխատանքներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
17:3827.07.26 -
Իրավական
«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է Ալիևին
17:2127.07.26 -
Հասարակական
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
16:3927.07.26 -
Հասարակական
Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
16:2127.07.26 -
Տարածաշրջան
Ստամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
15:4127.07.26 -
Հասարակական
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15:0327.07.26 -
Կրթություն և գիտություն
Ուսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումը
14:1427.07.26 -
Հասարակական
Իսակովի պողոտայում վրաերթի ենթարկված քաղաքացին «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակից է
13:3727.07.26 -
Իրավական
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ՆԳՆ-ն հաղորդում է ստացել
12:1627.07.26 -
Հասարակական
Դաժանաբար ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին
12:0027.07.26 -
Հասարակական
Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահացել է
11:3927.07.26 -
Միջազգային
Նեթանյահուն Ռուբիոյի հետ քննարկել է Միջազգային քրեական դատարանի դեմ ուղղված Վաշինգտոնի գործողությունները
22:5826.07.26 -
Միջազգային
Թուրքիայի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Սիրիայի և Կիպրոսի հարցերը․ ԶԼՄ
22:1026.07.26 -
Հասարակական
3 մոխրացած մարմին, վիրավորներ․ ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում
21:4026.07.26 -
Միջազգային
Զելենսկին հարձակվել է իրանական առևտրային նավի վրա, ինչի հետևանքով նավաստի է զոհվել․ Արաղչի
20:1026.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Սովամահություն կամ տեղափոխություն. Ալիևը շանտաժով է վերաբնակեցնում օկուպացված Արցախը
18:4026.07.26 -
Միջազգային
Հորմուզի նեղուցում Իրանի հետ չհամաձայնեցված երթուղով շարժվող նավ է պայթել․ ԶԼՄ
17:0026.07.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ն արձագանքել են միջնորդների՝ անուղղակի բանակցությունները վերսկսելու նախաձեռնությանը․ ԶԼՄ
15:4526.07.26 -
Հասարակական
2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան
13:5926.07.26 -
Միջազգային
Պուտինը երբեք չի զանգահարում իր վարչակազմի աշխատակիցներին քաղաքային կամ բջջային հեռախոսով․ Պեսկով
12:5026.07.26 -
Հասարակական
38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
12:4426.07.26 -
Հասարակական
Անմարդկային պայմաններում ապրող գյումրեցիները ծերանում են տան հերթում. կենսատու ծրագիրը ձգձգվում է
12:3026.07.26 -
Տարածաշրջան
Իրանի գործողություններն ուղղված են ոչ թե տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ․ Արաղչի
11:4626.07.26 -
Հասարակական
Վեդիում 26-ամյա տղամարդը ատրճանակով մի քանի կրակոց է արձակել․ նա ձերբակալվել է
11:3926.07.26 -
Միջազգային
Վենսը մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հնարավոր էսկալացիայով․ CNN
11:3026.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավորներ
10:4926.07.26 -
Միջազգային
Կիևի վարչակարգը սառնասրտորեն և նպատակաուղղված հարվածում է ՌԴ խաղաղ բնակչությանը․ Զախարովա
23:5325.07.26 -
Միջազգային
ԱՄՆ զինված ուժերը շարունակում են նախապատրաստվել Իրանի դեմ գործողության ընդլայնմանը․ Axios
23:4025.07.26 -
Միջազգային
Հուլիսի 8-ից Իրանի զինված ուժերը ոչնչացրել են ամերիկյան 11 կործանիչ և ինքնաթիռ․ ԻԻՀՊԿ
23:1025.07.26 -
Քաղաքական
Շատ լարված ամիսներ են սպասվում. հայ-ռուսական ճգնաժամ՝ Փաշինյան-Պուտին բեկումնային հանդիպումից հետո
21:3925.07.26 -
Տարածաշրջան
Իրանից կոշտ հայտարարություններ են հնչում. մեծ պատերազմի վտանգ կա տարածաշրջանում
21:1825.07.26 -
Միջազգային
Սիրիայի և ՄԱԿ-ի ղեկավարները քննարկել են երկրի վերականգնմանն ուղղված համագործակցությունը
20:4525.07.26 -
Միջազգային
Գերմանացիների 75%-ը դժգոհ է Մերցի գործողություններից՝ չնայած կաբինետում կատարված փոփոխություններին․ INSA
20:1525.07.26 -
Իրավական
Իրանցիների հետ առերեսումից հետո նոր քրեական հետապնդում է սկսվել Գագիկ Ծառուկյանի դեմ
20:0025.07.26 -
Հասարակական
Արմավիրի մարզում 53-ամյա տղամարդուն ծեծի են ենթարկել երեխաների ներկայությամբ
19:0025.07.26 -
Միջազգային
Պուտինը խոստացել է Տոկաևին տեղեկացնել ուկրաինական ուղղությամբ ստեղծված իրավիճակի մասին
18:4725.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է վետո դներ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա․ Օրբան
18:3925.07.26 -
Հասարակական
Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք․ այն զգացվել է նաև Հայաստանում
17:4125.07.26 -
Միջազգային
ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման հարցում դեռևս տեղաշարժեր չկան. Պեսկով
16:4525.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է չեզոքություն պահպանի Ուկրաինայի հակամարտությունում․ Օրբան
16:0825.07.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել․ բժիշկները պայքարում են վիրավորներից մեկի կյանքի համար
15:3025.07.26 -
Աշխարհ
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել ուսանողական բողոքի ցույցերի ֆոնին
15:1725.07.26 -
Հասարակական
Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է
15:0025.07.26 -
Հասարակական
Սևանում ջրափրկարարները ափ են դուրս բերել շրջված հեծանվանավակում գտնվող երեք քաղաքացու
14:4525.07.26 -
Հասարակական
Սուտը բարձրաձայն ու ինքնավստահ արտասանելուց ճշմարտություն չի դառնում․ Տեր Զարեհ
13:3025.07.26 -
Հասարակական
Լույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ Armlur
11:4625.07.26 -
Հասարակական
17-ամյա տղան ռեստորանում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել
11:2625.07.26 -
Մամուլի տեսություն
Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»
11:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»
11:1525.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանը նորից ագրեսիվ է դառնում. ի՞նչ վտանգներ է նկատել Բաքուն՝ «Թրամփի ուղու» վրա
10:3125.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները․ «Փաստ»
09:4125.07.26 -
Մամուլի տեսություն
Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»
09:3825.07.26 -
Մամուլի տեսություն
12 մարդ վարակվել է, 7-ի մոտ՝ սալմոնելա. ի՞նչ է կատարվել Ֆրանսիայի Ազգային տոնի ընդունելությունից հետո․ «Ժողովուրդ»
09:2525.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»
09:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»
09:1525.07.26 -
Հասարակական
Խոշոր կորուստն անխուսափելի է. հայ ձկնաբույծներն անելանելի վիճակում են, ձկները՝ սոված
09:0025.07.26 -
Հասարակական
Դիլիջանում բախվել են «Nissan»-ն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ
23:5324.07.26 -
Հասարակական
Մատենադարանում քննարկվել են հայկական ձեռագրական հավաքածուների պահպանման և թվայնացման հարցերը
23:0024.07.26 -
Միջազգային
Իրանի յուրաքանչյուր նահատակված քաղաքացու դիմաց կuպանվի մեկ ամերիկացի զինծառայող․ Իրանի ԶՈւ
22:0024.07.26 -
Հասարակական
Գրտնակի 17 հարված՝ սեփական մորը. դաժան մայրասպանությունից շոկի մեջ է գյուղը
21:2124.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Անսպասելի շրջադարձ՝ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանի աղմկոտ գործում
20:3024.07.26 -
Իրավական
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը
20:0724.07.26 -
Հասարակական
«Ոչ մի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»․ ՊՆ-ն՝ սանիտարական մեքենայի վթարի մասին
19:4824.07.26 -
Հասարակական
Պաշտպանության նախարարության բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավոր
18:4424.07.26 -
Միջազգային
Պայթյուններ՝ Իրանի քաղաքներում, սպառնալիքներ՝ ԱՄՆ-ից. իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
17:1524.07.26 -
Հասարակական
ՍԱՏՄ-ն հերքում է․ հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորումներ չեն հայտնաբերվել
16:2924.07.26 -
Հասարակական
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
15:4024.07.26
Փաստեր Կոնջորյանների մասին, որոնք Փաշինյանն ամիսներ առաջ մակուլատուրա էր համարում․ «Ժողովուրդ»
Երեկ առավոտից պայթած սկանդալը, երբ հրապարակվեց, որ Հայկ Կոնջորյանի եղբորը` Ավետ Կոնջորյանին իր տան շքամուտքի մոտ` տեսախցիկների առկայությամբ ծեծի են ենթարկել, իշխող թիմի համար տհաճ անակնկալ էր: Օգոստոսի 2-ի ԱԺ առաջին նիստից առաջ նման քրեական պատմությունը լուրջ հարված է ՔՊ վարկանիշին, ինչի մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դեռ ոչ պաշտոնապես ասացին ՔՊ վերնախավի` վարչության մի քանի անդամներ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անգամ ՔՊ-ում մտադիր են Ավետ Կոնջորյանի վարքը` իբրև ՔՊ-ական և ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանի եղբայր, քննարկել կուսակցությունում և որոշում կայացնել: Բանն այն է, որ թեեւ ծեծվողը Ավետ Կոնջորյանն է, բայց ամենևին նրան չեն համարում տուժող թիմում:
Իսկ մինչ այս, «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է փաստեր Կոնջորյանների ընտանիքի մասին, որոնք այս տարիներին չեն նկատվել իշխող ուժի, առավել ևս ՔՊ ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Երբ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց Կոնջորյանների, նրանց շուկայականից էժան արժեքով գնած առանձնատների մասին, վարչապետը զայրացավ, թե մակուլատուրան տպել, բերել եք, ի՞նչ անեք, հանձնեք իրավապահներին: Հանձնվեցին, իհարկե, դրանք իրավապահներին, սակայն որևէ քայլ չարվեց, ավելին` կարճվեց գործը:
Այսպիսով, փաստեր.
- 2022-ի հոկտեմբերի 8-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ աեպտեմբերի 25-ին Կոտայքի մարզի Չարենցավան խոշորացված համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններօրը Ավետ Կոնջորյանը բավականին ագրեսիվ պահվածքով է աչքի ընկել, ոչ միայն անհարգալից է եղել ՔՊ-ի մրցակիցների, այլ նաեւ համայնք ժամանած եւ ընտրությունները դիտարկող անկախ դիտորդների նկատմամբ: Որևէ արձագանք չեղավ այս հրապարակմանը:
- 2025-ի մարտի 28, «Ժողովուրդ օրաթերթը» հրապարակել էր, որ «Հայկ Կոնջորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքեց եղբոր՝ ընտրակեղծիքների մեջ ներգրավված լինելու հանգամանքը եւ առաջարկեց իր եղբոր վերաբերյալ դիմել իրավապահներին: Չմերժելով պատգամավորի առաջարկը՝ այդ հրապարակումով ՀՀ Գլխավոր դատախազությանը հորդորեցինք այն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին»: Դարձյալ ոչինչ չարվեց։
- 2023-ի մայիսի 3-ին «Ժողովուրդ»-ը հրապարակեց Հայկ Կոնջորյանի կենսագրական տվյալներից պաշտոնական կեղծիքներ, սակայն որևէ իրավական հետևանք չունեցավ դա:
- 2024-ի հունիսին հրապարակվեց, որ Հայկ Կոնջորյանի և նրա կնոջ եկամուտներն աճել են: Բայց որևէ ուշադրության չարժանացավ այս հրապարակումը:
- 2024 թվականի նոյեմբերի 22-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Գլխավոր գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի արդյունքներով Խորհրդի կողմից հաղթող ճանաչվեց Շուշան Ալեքսանյանը` Հայկ Կոնջորյանի կինը, որը մինչ այդ շարքային աշխատակից է եղել Հայփոստում, սակայն եկամուտները սկսել են շեշտակի աճել Հայկ Կոնջորյանի ՔՊ-ում զբաղեցրած դիրքի փոփոխությունից հետո: Այստեղ, անշուշտ, կոռուպցիա չկա։ Արդար ընտրվել է Շուշան Ալեքսանյանը, որի աշխատավարձը տարբեր հրապարակումների համաձայն, ամսական մոտ երեք մլն դրամ է:
- 2025թ․ դեկտեմբերի 9-ին «Հետք»-ը բացահայտեց, որ Հայկ Կոնջորյանը շուկայականից էժան գնով առանձնատուն է գնել եղբոր ընկերոջ ընկերությունից, որի տնօրենը եղել է հենց եղբայրը` Ավետ Կոնջորյանը: Սակայն իրավապահները քայլ չձեռնարկեցին` պարզելու ինչպես է շինարարի կողմից նախապես հայտարարված գնից էականորեն էժան բնակարան գնել Կոնջորյանը. Հակակոռուպցիոն կոմիտեն ամիսներ շարունակ ստուգողական գործողություններ է անում: Իսկ հետևանքը այն եղավ, որ Ավետ Կոնջորյանը ընկերության տնօրենի պաշտոնը թողեց այս տարվա՝ 2026-ի հունվարի 5-ին:
- 2026 թվականի փետրվարի 13-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց, որ Հայկ Կոնջորյանի եղբայրը 2009-ին դատապարտվել է խարդախության համար, ընդունել մեղքը. թեման բնակարանային բրոքերությունն էր: Իրավապահների կողմից որևէ ուշադրության չարժանացավ այս հիշեցումը:
- 2026-ի մարտի 4-ին «Հետք»-ը շարունակեց հետաքննության մյուս մասը` բացահայտելով, որ նույն շինարարական ընկերությունից ոչ միայն Հայկ Կոնջորյանն է առանձնատուն գնել, այլև մայրն ու քուրը: Ամիսներ անց պարզվեց, որ զբոսայգին դարձավ մակուլատուրա:
- 2026թ փետրվարի 19-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց, որ Ավետ Կոնջորյանի նկատմամբ երկրորդ քրեական գործն է հարուցվել։ Նա 2025-ի հուլիսին մեկ տարով զրկվել էր տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, սակայն առանց վարելու իրավունքի մեքենա է վարել:
- 2026-ի մարտի 18-ին էլ «Ազատություն»-ը հրապարակեց, որ Հայկ Կոնջորյանի եղբայրը 3 ամիս անց նորից հայտնվել է մեքենայի ղեկին, հայտնաբերվել պարեկների կողմից, հարուցվել է քրեական վարույթ՝ տրանսպորտային իրավունքից զրկված լինելով մեքենա վարելու հոդվածով։ Վերահաս քրեական պատասխանատվության ընթացքում որոշվել է համաձայնությամբ տուգանք նշանակել Կոնջորյանին: Թեեւ Ավետ Կոնջորյանը, 2010-ին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով դատապարտվել էր, սակայն սա չի խանգարել, որ առանց իրավունքի մեքենա վարելու քրեական գործի նյութերում ոստիկանության կողմից հայտնվի դատվածություն չունենալու մասին տեղեկանք, ու Կոնջորյանը հնարավորություն ստանա դատական գործը հանգուցալուծել մեղմ` համաձայնությամբ տուգանքով։ Սակայն այս հրապարակումն էլ անտեսվեց։ Ինչպես էր ոստիկանությունը նրան ենթադրյալ կեղծ տեղեկանք տրամադրել, միայն այն բանի համար, որ ՔՊ խմբակցության ղեկավարի եղբայրն է:
- Երեկ հայտնի դարձավ հուլիսի 25-ի կեսգիշերին Աբովյանի շենքի իր բակում դաժան ծեծի ենթարկվեց Ավետ Կոնջորյանը: Նա ArmLur.am-ի հետ զրույցում պատմել էր, որ ծեծել են իրեն` հրաժարվելով ասել՝ ով կամ ովքեր և ինչու: Հրապարակվեց, որ Կոտայքի մարզում բարձրահարկ շենքերի կառուցմամբ զբաղվող «Միլլոն Մայնինգ» ընկերության տնօրենը, Աբովյանի ավագանու անդամը և նրանց ընկերներն են եղել ծեծողները՝ ՔՊ-ականներ։
- ՔՊ-ական ավագանու անդամ Նաիրի Հակոբյանի կինը՝ Անուշ Բեժանյանը «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում ասաց, որ՝ «Ավետ Կոնջորյանը իր եղբորից է «թևեր» ստացել: Նա պարբերաբար գալիս էր մեր բակ, սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցնում։ Ես էլ վախենում էի այդ մասին Նաիրիին ասել, որպեսզի մեծ պատմություն չդառնա»։ Կինը նշել է, որ դեպք է եղել, երբ պարեկներն են ուղեկցել Ավետ Կոնջորյանին:
- «Հետքը» գրեց, որ «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Բաբկեն Հովակիմյանը ասել է, որ Ավետ Կոնջորյանին իր հետ ծանոթացրել է ՔՊ Աբովյանի համայնքի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանը։
«Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի իրավաբանը՝ Լավրենտ Հարությունյանը, պատմեց, որ «Միլոն Ռիելթի»-ի տնօրենի պաշտոնում նշանակվելուց մոտ երկու տարի անց, երբ եկել է բնակարանների վկայականները հանձնելու ժամանակը, պարզվել է, որ Կոնջորյանը գնորդների մի մասից ավել գումարներ է վերցրել, վաճառել է ավտոկայանատեղիներ, բայց այդ մասին տեղյակ չի պահել ընկերության սեփականատիրոջը։ Իրավաբանը դժվարացավ նշել, թե որքան վնաս է պատճառվել ընկերությանը, բայց ասաց, որ վստահաբար այդ գումարը գերազանցում է 100.000 ԱՄՆ դոլարը։
«Ավետ Կոնջորյանը զբաղվում էր բնակարանների վաճառքով։ Եղել են դեպքեր, որ եկել, խնդրել է զեղչեր անենք 1 քմ-ն 450.000 դրամի փոխարեն 430.000 դրամ հաշվենք, իսկ գնորդներից վերցրել է 440.000 դրամ։ Էդպես յուրաքանչյուր քմ-ի մեջ 10.000 դրամ է աշխատել։ Բացի դա, այն մարդկանցից, որոնք բնակարանները գնել էին տարաժամկետ վճարման պայմանով, վերցրել է կանխիկ գումարներ, որոնք մուտք չի արել ՍՊԸ-ի բանկային հաշվին»,- պատմում է Լավրենտ Հարությունյանը։
«Բայց հենց առաջին շենքի բնակարանների հանձնման ժամանակ բացահայտվեց։ Ու բացահայտողը Նաիրին էր։ Կարող եք ցանկացած աբովյանցու հարցնել, թե ինչպես էր ապրում Ավետը մինչև էստեղ աշխատելը ու էստեղ աշխատելուց հետո։ Իր համար ամեն ինչ արվել է»,- ասում է իրավաբանը։
Մեր տեղեկություններով՝ այս ամենը պարզելուց հետո Բաբկեն Հովակիմյանը հանդիպել է Հայկ Կոնջորյանի ու Ավետ Կոնջորյանի հետ։ Նա Հայկ Կոնջորյանին պատմել է եղբոր արարքների մասին, սակայն վերջինս չի ցանկացել լսել։ Նա Հովակիմյանին ասել է, որ որևէ կապ չի ցանկանում ունենալ այս պատմության հետ ու հեռացել է։
Աշխատանքից հեռացվելուց հետո լարվել են Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հարաբերությունները։ Նաիրիի հայրը՝ Սամվել Հակոբյանը, պատմում է, որ Ավետ Կոնջորյանը ամիսներ շարունակ գիշերվա ուշ ժամերին մեքենայով եկել է իրենց բակ, հայհոյել ու սադրել Նաիրիին։
«Մեր ու որդուս տները դեմ դիմաց են։ Ես լսում էի՝ ինչպես է Ավետը գալիս մեքենայով բակ, հայհոյում։ Մի քանի անգամ ես եմ դուրս եկել, որ որդուս թույլ չտամ կռիվ անի։ Էս վերջին անգամն էլ տղաս տանը չի եղել, չորս թոռներս են տանը եղել, եկել է էլի հայհոյել, սպառնացել»,- պատմում է Սամվել Հակոբյանը։ Հիմա Նաիրի Հակոբյանը ձերբակալված է, սակայն մեղադրանք առաջադրված չէ:
Ինչպես հայտնի է, «Միլոն մայնինգի» կառուցած շենքերից մեկում բնակարան են ձեռք բերել Հայկ Կոնջորյանի մայրը և քույրը։ «Դատալեքս» տեղեկատվական հարթակի տվյալների համաձայն, «Միլոն մայնինգը» պահանջում է լուծարել բնակարանի ձեռքբերման իրավունքի պայմանագիրը և վճարել տույժ՝ 926.000 դրամի չափով, քանի որ Արմինե և Օֆելյա Կոնջորյանները չեն կատարել պայմանգրով սահմանված վճարումները։ Այսինքն, բնակարան են գնել, բայց ամսեկան վճարումներ չեն արել:
Հունիսի 7-ի ընտրություններից առաջ ՔՊ-ի նախընտրական ամփոփիչ հավաքի օրը, Ժողովուրդ օրաթերթի լրագրողներին էր մոտեցել Ավետ Կոնջորյանը և խնդրել իր մասին հրապարակումներում չշեշտել եղբոր` Հայկ Կոնջորյանի անունը, քանի որ իրենք ունեն լարված հարաբերություններ ու կապ չունի, որ եղբայրներ են: Նա ամեն կերպ փորձում էր հրապարակային նյութերում տարանջատվել եղբորից` Հայկ Կոնջորյանից:
Այսպիսով, Հայկ Կոնջորյանի, նրա կնոջ, եղբոր` Ավետ Կոնջորյանի և նրանց մոր և քրոջն առնչվող սկանդալները հիշեցնում են մերժված հին ժամանակների բարքերը. Հովանավորչություն, խարդախություն` իշխանական բարձր հովանու ներքո: Ու այսքանից հետո Հայկ Կոնջորյանը պետք է օգոստոսի 2-ին ընտրվի ԱԺ փոխխոսնակ, քանի որ ՔՊ վարչությունը որոշում ունի:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
-
09:50
28.07.26
Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
Կարդալ ավելին
-
09:20
28.07.26
240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ»
Կարդալ ավելին
-
12:04
25.07.26
Մամուլի տեսություն 25.07.2026
Կարդալ ավելին
-
11:20
25.07.26
Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»
Կարդալ ավելին