Լրահոս
Քաղաքական
22:36
27.07.26
51

Իրանական գազը՝ ռուսականի փոխարե՞ն. Թեհրանը քաղաքական պայմաններ է թելադրելու

Թեհրանում կայացած հայ-իրանական բանակցություններից հետո քննարկվում է Իրանից գազի ներկրման հնարավոր ընդլայնումը: Ըստ փորձագետների՝ իշխանությունն արդեն չի թաքցնում, որ պատրաստվում է ռուսական գազի սակագնի հնարավոր բարձրացման սցենարին: Էներգետիկ ոլորտի մասնագետների գնահատմամբ՝ գործող Իրան-Հայաստան գազատարը տեխնիկապես կարող է ամբողջությամբ ապահովել երկրի պահանջարկը, սակայն հիմնական խնդիրը ոչ թե ենթակառուցվածքներն են, այլ գազի գինը. արդյո՞ք Իրանը խորանարդ մետրի համար 170 դոլար կպահանջի Հայաստանից: