Լրահոս
Միջազգային
15:38
26.07.26
39

Նեթանյահուն հայտարարել է, որ հուլիսի 27-ին կմեկնի ԱՄՆ

Img default alt hy

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հուլիսի 27-ին պլանավորում է մեկնել ԱՄՆ՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և մասնակցելու սենատոր Լինդսի Գրեհեմի հուղարկավորության արարողությանը։ Այս մասին վարչապետը հայտարարել է Իսրայելի կառավարության ամենշաբաթյա նիստի սկզբում։

«Վաղը՝ հուլիսի 27-ին, ես կմեկնեմ Վաշինգտոն՝ Թրամփի հրավերով նրա հետ հանդիպելու, իսկ այնուհետև մասնակցելու սենատոր Գրեհեմի հուղարկավորության արարողությանը։ Ես նախագահ Թրամփի հետ կքննարկեմ օրակարգի բոլոր հարցերը, ներառյալ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը», - ասել է Նեթանյահուն։

Վարչապետի հայտարարությունը տարածել է նրա գրասենյակը։