Լրահոս
Քաղաքական
16:30
28.07.26
53

Մոսկվայի համար կարևոր է իմանալ, թե որ ճամբարում է լինելու Հայաստանը․ Բենիամին Մաթևոսյան

Img default alt hy

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրում է․

«Հանրաքվեի մասին

Ըստ ամենայնի, ոչ բոլորին է մինչև վերջ պարզ, թե ինչու է Մոսկվան պնդում ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։

Ռուսաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ պատերազմի, և Մոսկվայի համար կարևոր է իմանալ, թե որ ճամբարում է լինելու Հայաստանը՝ ՌԴ դաշնակիցների՞, թե՞ նրանց ճամբարում, ովքեր պատրաստվում են «գրոհել ռուսական տարածքները»։

Ահա թե ինչու է անհրաժեշտ հանրաքվեն՝ վերջնական պատասխան տալու այն հարցին, թե որտեղ է իրեն տեսնում հայ ժողովուրդը։ Ոչ թե ընտրությունները, որոնց արդյունքները փորձում են ներկայացնել որպես Փաշինյանի կուրսին աջակցող հանրաքվե, այլ հենց առանձին, լիարժեք հանրաքվեն։

Եթե ընտրությունը լինի օգուտ ՔՊ-ի կուրսի, ապա Մոսկվան իրենից կհանի պատասխանատվությունը նրա համար, թե ինչ տեղի կունենա Հայաստանի հետ դրանից հետո։

Հայկական կողմի համար, բնականաբար, գործը ռուսական տարածքների գրոհին չի հասնի․ այստեղ քթի տակ Թուրքիան է, որը Հայաստանի ուղղությամբ ռազմական լոգիստիկան արագացնելու համար սկսել է վերականգնել դեպի հայկական Գյումրի երկաթգծի հատվածը։ Բայց դա արդեն դուրս կլինի Մոսկվայի պատասխանատվության գոտուց։

Ծանր է ու տհաճ այս ամենն ասելը, բայց իրականությունը սա է։

Հ. Գ. Ապրիլին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարեց, թե «Ղարաբաղը Ճանաչել է Ադրբեջանի մաս այն բանից հետո, երբ երկու անգամ դա արեց ռուսական ղեկավարությունը»։ Հմմ․․․ Ռուսաստանի ղեկավարությունն արդեն երկու անգամից ավելի է հայտարարել Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին։ Ինչո՞ւմն է «задержка»-ն։

Իրականությունն այն է, որ Փաշինյանի ապրիլյան հայտարարությունը Արցախի հանձնման հերթական արդարացումն է, որը որևէ ընդհանուր բան չունի այն իրական շարժառիթների հետ, որոնք դրդել են նրան անել դա»։