Լրահոս
Քաղաքական
14:46
23.06.26
58

Ի՞նչ են տարել Իշխան Սաղաթելյանի տնից իրավապահները. Ամբողջ շենքը շրջափակել էին

Այսօր առավոտյան իրավապահները մտել են ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի տուն՝ խուզարկության: Սաղաթելյանի փաստաբանին թույլ չեն տվել ներկա լինել խուզարկությանը: Ավելի ուշ քննչական կոմիտեն հայտնել է, թե քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ: