Լրահոս
Աշխարհ
22:27
31.03.20
75

Հունգարիա. Կորոնավիրուսը սպանում է նախ ժողովրդավարությունը

Իշխանության ծարավն առաջացնում է միայն մի բան իշխանության՝ անհագ ծարավ։ Մարկեսն է գրել Նահապետի աշունը գործում: Այդ ծարավը հագեցնելու համար միայն հարմար առիթներ են պետք, ճիշտ՝ ինչպիսին կորոնավիրուսն է: Հունգարիայում, որտեղ թագավարակով վարակված ավելի քիչ մարդ կա, քան Հայաստանում, պառլամենտը վարչապետին օժտել է անսահմանափակ հավելյալ լիազորություններով իբրև կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Եվրոպական կառույցները արդեն ահազանգում են բռնապետության համաճարակի ռիսկի մասին: