Լրահոս
Միջազգային
23:37
28.04.26
150

Իրանի դեմ նոր պատերազմի վտանգը մեծ է. Թրամփը մերժում է Թեհրանի առաջարկները

«Իրանը ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը հնարավորինս շուտ բացենք»,- այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Թրամփը, որն ըստ Ալ Ջազիրայի՝ անհամբեր է դարձել ու վայրկյան առաջ շոշափելի արդյունքներ է ուզում Իրանի հետ բանակցություններում: Ըստ ԱՄՆ նախագահի՝ Իրանը այսօր ամերիկյան կողմին հայտնել է, թե իբր «իրենք կոլապսի մեջ են» և ուզում են, որ «Ամերիկան որքան հնարավոր է շուտ բացի Հորմուզի նեղուցը»: Իրանը դեռ չի մեկնաբանել Թրամփի հայտարարությունը: