Լրահոս
Արցախ
13:54
27.08.20
82

Կապիտան Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում կշնորհվի

Img default alt hy

Ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում կշնորհվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա մասնավորապես գրել է.

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը միջնորդագիր է ներկայացրել՝ Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու վերաբերյալ։

Արմենակ Ուրֆանյանի անձնուրաց ու հայրենանվեր պահվածքի մասին ժամանակին բազմաթիվ քննարկումներ են եղել: Նրա հերոսական կերպարն ըստ արժանավույն գնահատելու համար, դա կարծում եմ, Արցախի Հանրապետության օրվա լավագույն որոշումը կլինի:

Սիրով և հպարտությամբ կհաստատեմ»: