Լրահոս
Հասարակական
19:35
22.06.26
55

Ոնց որ սիրտս վկայեր. փրկարարը 13-ամյա Նարինեի մարմինը դուրս է բերել աղբի պարկերի արանքից

Որոնումների 8-րդ օրը ջրասուզակն ու փրկարարները Փամբակ գետում գտել են 13-ամյա Նարինեի մարմինը: Աղջկան դուսր են բերել այն տեղանքից, որտեղից 5 օր առաջ հայտնաբերել էին նրա 7-ամյա քրոջ մարմինը: Նարինեին ջրասուզակը աղբով լցված պարկերի տակ է հայտնաբերել: Հատկանշական է, որ փրկարարները բազմիցս հետազոտել են այդ տեղանքը: