Լրահոս
Հասարակական
00:20
29.04.20
101

«Կոմունալները պետք է վճարել». Փաշինյանի նոր խոսքը

Արտակարգ դրության պայմաններում գազի եւ հոսանքի վարձերը վճարելու՝ «Գազպրոմ- Արմենիայի» եւ «Հայէլցանցի» ներկայացրած վերջնագիրը այսօր վերահաստատել է անձամբ վարչապետը: Անկախ նրանից ի վիճակի եք վճարել, թե ոչ, պետք է վճարեք, որովհետեւ վարչապետն ասում է, որ չվճարելու դեպքում՝ երկրում կարող է առհասարակ հոսանք չլինել: Ընդամենը երկու շաբաթ առաջ վարչապետը խոսում էր՝ կոմունալները վճարելու՝ հայաստանցիների բարձր մշակույթի մասին եւ խոստանում, որ արտակարգ դրության ժամանակ ոչ ոք գազից ու լույսից չի զրկվի: