Լրահոս
Քաղաքական
10:57
30.04.20
93

Մարուքյանը 100 միլիարդ դրամը «տեսնում է», կառավարությունը՝ ոչ

Ալեն Սիմոնյանը երեկ էլ խորհրդարանում թեժ լեզվակռվի էր բռնվել, Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավարի հետ: Հայհոյել էին միմյանց: Էդմոն Մարուքյանի հասցեին այսօր էլ խորհրդարանական մեծամասնությունը ծանր մեղադրանքներ է հնչեցրել: Իմ քայլի պատգամավորը պնդում է, որ Մարուքյանը իր ելույթներով սոցիալական անկարգություններ է հրահրում երկրում: Պատգամավորը նկատի ունի Մարուքյանի երեկվա հայտարարությունը, թե ինչո՞ւ պետությունը չի բացում խնայողության քսակը եւ աջակցում՝ անապահով քաղաքացիներին: