Լրահոս
Իրավական
22:45
06.05.20
109

Մայիսի 8-ին դատարանը կորոշի Քոչարյանի խափանման միջոցը

Երկու ամսվա դադարից հետո, ուրբաթ կվերսկսվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պահանջում են, որ հենց այդ օրը Աննա Դանիբեկյանը վերջապես քննության առնի Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցը: Իրավագետներն անընդունելի են համարում, որ կորոնավիրուսի բռնկման օրերին, երբ ամբողջ աշխարհում ազատ են արձակում կալանավորներին, Քոչարյանը շարունակում է անազատության մեջ մնալ, վերջին երկու ամիսը՝ միայն այն պատճառով, որ դատավոր Դանիբեկյանը որոշել էր քիթը վիրահատել: Հայտարարություն է արել անգամ Անգլիայի փաստաբանների պալատի անդամ՝ թագուհու փաստաբան Էդվարդ Ֆիցջերալդը: Նա պնդում է՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվող լայնածավալ խտրականությունները պետք է դադարեցնել: