-
Քաղաքական
Շատ լարված ամիսներ են սպասվում. հայ-ռուսական ճգնաժամ՝ Փաշինյան-Պուտին բեկումնային հանդիպումից հետո
21:3925.07.26 -
Տարածաշրջան
Իրանից կոշտ հայտարարություններ են հնչում. մեծ պատերազմի վտանգ կա տարածաշրջանում
21:1825.07.26 -
Միջազգային
Սիրիայի և ՄԱԿ-ի ղեկավարները քննարկել են երկրի վերականգնմանն ուղղված համագործակցությունը
20:4525.07.26 -
Միջազգային
Գերմանացիների 75%-ը դժգոհ է Մերցի գործողություններից՝ չնայած կաբինետում կատարված փոփոխություններին․ INSA
20:1525.07.26 -
Իրավական
Իրանցիների հետ առերեսումից հետո նոր քրեական հետապնդում է սկսվել Գագիկ Ծառուկյանի դեմ
20:0025.07.26 -
Հասարակական
Արմավիրի մարզում 53-ամյա տղամարդուն ծեծի են ենթարկել երեխաների ներկայությամբ
19:0025.07.26 -
Միջազգային
Պուտինը խոստացել է Տոկաևին տեղեկացնել ուկրաինական ուղղությամբ ստեղծված իրավիճակի մասին
18:4725.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է վետո դներ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա․ Օրբան
18:3925.07.26 -
Հասարակական
Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք․ այն զգացվել է նաև Հայաստանում
17:4125.07.26 -
Միջազգային
ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման հարցում դեռևս տեղաշարժեր չկան. Պեսկով
16:4525.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է չեզոքություն պահպանի Ուկրաինայի հակամարտությունում․ Օրբան
16:0825.07.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել․ բժիշկները պայքարում են վիրավորներից մեկի կյանքի համար
15:3025.07.26 -
Աշխարհ
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել ուսանողական բողոքի ցույցերի ֆոնին
15:1725.07.26 -
Հասարակական
Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է
15:0025.07.26 -
Հասարակական
Սևանում ջրափրկարարները ափ են դուրս բերել շրջված հեծանվանավակում գտնվող երեք քաղաքացու
14:4525.07.26 -
Հասարակական
Սուտը բարձրաձայն ու ինքնավստահ արտասանելուց ճշմարտություն չի դառնում․ Տեր Զարեհ
13:3025.07.26 -
Հասարակական
Լույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ Armlur
11:4625.07.26 -
Հասարակական
17-ամյա տղան ռեստորանում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել
11:2625.07.26 -
Մամուլի տեսություն
Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»
11:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»
11:1525.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանը նորից ագրեսիվ է դառնում. ի՞նչ վտանգներ է նկատել Բաքուն՝ «Թրամփի ուղու» վրա
10:3125.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները․ «Փաստ»
09:4125.07.26 -
Մամուլի տեսություն
Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»
09:3825.07.26 -
Մամուլի տեսություն
12 մարդ վարակվել է, 7-ի մոտ՝ սալմոնելա. ի՞նչ է կատարվել Ֆրանսիայի Ազգային տոնի ընդունելությունից հետո․ «Ժողովուրդ»
09:2525.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»
09:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»
09:1525.07.26 -
Հասարակական
Խոշոր կորուստն անխուսափելի է. հայ ձկնաբույծներն անելանելի վիճակում են, ձկները՝ սոված
09:0025.07.26 -
Հասարակական
Դիլիջանում բախվել են «Nissan»-ն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ
23:5324.07.26 -
Հասարակական
Մատենադարանում քննարկվել են հայկական ձեռագրական հավաքածուների պահպանման և թվայնացման հարցերը
23:0024.07.26 -
Միջազգային
Իրանի յուրաքանչյուր նահատակված քաղաքացու դիմաց կuպանվի մեկ ամերիկացի զինծառայող․ Իրանի ԶՈւ
22:0024.07.26 -
Հասարակական
Գրտնակի 17 հարված՝ սեփական մորը. դաժան մայրասպանությունից շոկի մեջ է գյուղը
21:2124.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Անսպասելի շրջադարձ՝ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանի աղմկոտ գործում
20:3024.07.26 -
Իրավական
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը
20:0724.07.26 -
Հասարակական
«Ոչ մի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»․ ՊՆ-ն՝ սանիտարական մեքենայի վթարի մասին
19:4824.07.26 -
Հասարակական
Պաշտպանության նախարարության բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավոր
18:4424.07.26 -
Միջազգային
Պայթյուններ՝ Իրանի քաղաքներում, սպառնալիքներ՝ ԱՄՆ-ից. իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
17:1524.07.26 -
Հասարակական
ՍԱՏՄ-ն հերքում է․ հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորումներ չեն հայտնաբերվել
16:2924.07.26 -
Հասարակական
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
15:4024.07.26 -
Իրավական
Ոստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել
14:1924.07.26 -
Առողջապահական
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ
13:5624.07.26 -
Հասարակական
Տուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են․ «Հետք»
12:4824.07.26 -
Հասարակական
Երբեմն մարդիկ Եկեղեցուց սպասում են մի կատարելություն, որը հակասում է նրա էությանը․ Իսահակ եպիսկոպոս
10:4424.07.26 -
Հասարակական
Ավելի հզոր արևային կայան ունի Վայքի մանկապատանեկան մարզադպրոցը՝ Ucom-ի և «Արևորդիի» աջակցությամբ
10:1524.07.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին. «Ժողովուրդ»
10:0224.07.26 -
Մամուլի տեսություն
Բաթոյանի դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոնի․ «Ժողովուրդ»
09:5624.07.26 -
Մամուլի տեսություն
Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»
09:4324.07.26 -
Հասարակական
Թունդ վեճեր և «վտանգավոր հոսանք»՝ Առինջ մոլում. կտրուկ քայլեր են խոստանում առևտրականները
22:2523.07.26 -
Քաղաքական
Իրական պայքարը Եռաբլուրում ու Եղբայրական պանթեոնում հանգչող մեր քաջորդիներինն էր․ Մետաքսե Հակոբյան
22:0023.07.26 -
Տնտեսական
Կրակի բաժին դարձած ապրանք, ողբացող առևտրականներ. հայկական աղետ՝ Wildberries-ում
21:4523.07.26 -
Միջազգային
Իրանի դեմ մեծ պատերազմը վերսկսելու ծրագիր ունի Թրամփը. լարված է դրությունը՝ օդում, ջրում և ցամաքում
21:1823.07.26 -
Հասարակական
2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ԶՈւ-երում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք
20:4523.07.26 -
Հասարակական
Սաղս շոկի մեջ ենք, ուղղակի շշմած ենք մնացել. 21-ամյա զինծառայողի մահը ցնցել է Չարենցավանը
19:4523.07.26 -
Հայաստան
Պետական աջակցություն 1in.am-ին. մեդիա մասնագետները պահանջում են թափանցիկ չափորոշիչներ. Civilnet
19:1623.07.26 -
Քաղաքական
Ալիևին Բեռլինում ընդունելուց հետո Մերցը զանգել է Փաշինյանին. նոր զիջումների վտանգ կա
19:1323.07.26 -
Սպորտ
Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
19:0523.07.26 -
Իրավական
Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը․ Armlur
18:5723.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ահասարսուռ սպանություն՝ Արագածոտնում. եղբայրները գրտնակով սպանել են մորը
18:3023.07.26 -
Տնտեսական
Ցեմենտի շուկան Հայաստանում. ի՞նչ է հայտնի «Արարատցեմենտ»-ի ու «Շինցեմենտ»-ի ծավալների մասին․ «Հետք»
18:0023.07.26 -
Միջազգային
Ծանր մարտեր են ուկրաինական ռազմաճակատում. պատերազմը դադարեցնելու մասին են խոսել Լավրովն ու Ռուբիոն
17:3723.07.26 -
Միջազգային
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ հութիների գործողությունների պատճառով
17:2623.07.26 -
Իրավական
Եղբայրները գրտնակի հարվածով սպանել են մորը և թաքցրել դին կիսակառույց շինությունում
16:0923.07.26 -
Հասարակական
Տոննաներով լոլիկը փչանում է Արարատյան դաշտում. ի՞նչ լուծում է առաջարկում կառավարությունը
15:4523.07.26 -
Հասարակական
Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. Տեր Եսայի․ «Սպուտնիկ Արմենիա»
15:2023.07.26 -
Հասարակական
Որ փակել են՝ ո՞վ ա էս մարդկանց տունը պահելու, ոստիկաննե՞րը․ «Առինջ մոլի» աշխատակից
14:5423.07.26 -
Միջազգային
Մարկո Ռուբիոն Միջազգային քրեական դատարանն անվանել է «հիմար կազմակերպություն»
14:2523.07.26 -
Իրավական
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին
14:1823.07.26 -
Քաղաքական
Խաչատուրյանի աշխատակազմը պարզաբանում է ներկայացրել նախագահի առողջական վիճակի մասին
13:5923.07.26 -
Միջազգային
Մոլդովայում հարցվածների երեք քառորդը չի հավատում, որ Սանդուն տեղյակ չի եղել կոռուպցիայի մասին
13:5423.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը պատրաստ է կառուցողական դեր խաղալ ուկրաինական հակամարտության կարգավորման գործում․ Ռուբիո
13:4223.07.26 -
Քաղաքական
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը
13:3623.07.26 -
Տնտեսական
Ցանկացած «ռեյդերային» կամ վարչական ճնշում սպանում է ներդրումային միջավայրը․ տնտեսագետ
13:3123.07.26 -
Հասարակական
Խաչատուրյանը պլանային բժշկական հետազոտություն է անցել, նա հոսպիտալացված չէ․ «Սպուտնիկ Արմենիա»
12:4823.07.26 -
Միջազգային
ԵՄ դեսպանները հաստատել են ՌԴ-ի դեմ սահմանափակող միջոցների 21-րդ փաթեթը. ԶԼՄ
12:3723.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան դեպքով ձերբակալվել են նրա ծառայակիցները
12:3023.07.26 -
Արտաքին քաղաքականություն
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
12:2123.07.26 -
Հասարակական
«Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է ընկերությունից շուրջ 14 մլն դրամ հափշտակելու մեջ
12:1623.07.26 -
Հասարակական
Վահագն Խաչատուրյանի ինքնազգացողությունը վատացել է. ստուգումներ է անցել. Armlur
12:1223.07.26 -
Հասարակական
Վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքներով․ 41-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
11:5123.07.26 -
Միջազգային
Լավրովի հետ քննարկել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները․ Ռուբիո
11:4523.07.26 -
Հասարակական
Լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ»-ում. հարյուրավոր աշխատակիցներ պատրաստվում են դիմել կտրուկ գործողությունների
11:4123.07.26 -
Հասարակական
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները
10:5823.07.26 -
Իրավական
Դադարեցվել է Սևանա լճի 1,215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
10:4923.07.26 -
Միջազգային
Մարկո Ռուբիոն հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը
10:4123.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը կարող է առաջիկա օրերին ընդլայնել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Axios
10:1023.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»
09:5223.07.26 -
Մամուլի տեսություն
ՍԴ-ի «ապտակը» Անահիտ Մանասյանին կամ ՄԻՊ-ի երկակի ստանդարտը. «Ժողովուրդ»
09:4623.07.26 -
Մամուլի տեսություն
Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»
09:4223.07.26
«Մենք գնում ենք այդ ճանապարհով». Իշխան Սաղաթելյանը չակերտներ բացեց․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հարցազրույց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ։
-Լուրեր շրջանառվեցին, որ այս օրերին Մոսկվայում էիք, ի՞նչ այցով էիք մեկնել։
-Նախօրոք պլանավորած այց ունեինք, հանդիպումներ ենք ունեցել, այդ մասին պաշտոնական հաղորդագրություն էր եղել, եռօրյա աշխատանքային այց էր։
-Այս ընթացքում, մասնավորապես երեկ, երբ Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ էր հանդիպում, իրավապահները մտան դաշնակցականների տները խուզարկության, ձերբակալվեց 7 անձ։ Ի՞նչ կասեք դրա վերաբերյալ, ըստ ՔԿ-ի՝ երիտասարդները ահաբեկչություն են պլանավորել։
-Գիտեք, ամեն ինչ շատ պարզ է և հստակ, դաշնակցականների տները նախկինում էլ են խուզարկել, բայց այն, ինչ հիմա են անում․ երիտասարդներին մեղադրում են ահաբեկչություն կազմակերպելու մեջ, սա մի նոր ծավալի, նոր մասշտաբի խուժանություն է, որն արվում է Նիկոլ Փաշինյանի հրահանգով ու ուժային կառույցների անմիջական կազմակերպմամբ և մասնակցությամբ։ Նպատակը շատ պարզ է։ Դաշնակցությունը իբրև ազգային կուսակցություն, համահայկական կուսակցություն, իբրև կայացած համակարգ դեմ է մեր երկրում տեղի ունեցող այս գործընթացներին, այն բանակցությունների բովանդակությանը, որ տեղի է ունենում Թուրքիայի և Ադրբեջանի հետ, առհասարակ սրանց հանձնման և մեր պետականության վերացման քաղաքականությանը։ Սրանք փորձում են այս ճանապարհով, ձերբակալություններով, նման պիտակներով, վարկաբեկելով, մեկուսացնել Դաշնակցությանը՝ փորձելով ջարդել այն դիմադրության օջախները, որ գոյություն ունի։ Դուք տեսնում եք այս ամեն ինչի մեջ զուգահեռ եկեղեցու վրա գրոհը, տարբեր քաղաքական ազգային գործիչների նկատմամբ իրականացվողը, այս ամենը պետք է դիտարկել ընդհանուր մի համատեքստում։ Նիկոլ Փաշինյանը փորձում է մեր երկրում բոլոր օջախները ջարդել ամենալկտի եւ ամենաայլանդակ ճանապարհով։ Այս գործերը շատ կարճ ժամանակ հետո պարզվելու են, բոլորի համար պարզ է դառնալու, որ ոչ միայն ահաբեկչության նախապատրաստություն չկար, այլ նաև ամեն ինչ սարքված էր։
-Ձեր գործընկերներն ու թիմակիցները մտահոգություն են հայտնում, որ իշխանությունը նպատակ է դրել փակել Դաշնակցությունը։ Այդպիսի ցանկություն ունեն նաեւ Էրդողանն ու Ալիևը և բազմիցս հայտարարել են, որ ազգային կուսակցությունները, որոնք իրենք անվանում են ռևանշիստական, պիտի վերանան Հայաստանում։
-Ոչ միայն հայտարարել են, այլ Նիկոլ Փաշինյանի հետ ունեն գրավոր պայմանավորվածություն։ Այն կապիտուլյացիայի պայմանագիրը, որին Նիկոլ Փաշինյանն ասում է «խաղաղության պայմանագիր», շատ հստակ այդ փաստաթղթում այս ձևակերպումները՝ սահմանափակել «ռևանշիստական» կուսակցությունների գործունեությունը։ Նիկոլ Փաշինյան ունի գրավոր պայմանավորվածություն Ալիևի հետ՝ այս գործընթացը իրականացնելու համար, որովհետեւ ում համար պարզ չէ՝ եթե կա Դաշնակցությունը, թուրքերն ու ադրբեջանցիները չեն կարող Հայաստանում իրենց լավ զգալ, չի կարող Հայաստանը թրքացվել։ Մենք 135 տարի պայքարել ենք մեր ժողովրդի իրավունքների, մեր պետության, անկախության, ինքնիշխանության համար և այո այդ պայքարը կանգ չի առնելու, որևէ կերպ կանգ չի առնելու, իսկ ինչ վերաբերում է Դաշնակցությունը փակելուն, որ ասում են այդ դուրսպրծուկները, եթե այս երկրում մի բան պիտի փակվի ու գործունեությունը կասեցվի, դա ՔՊ-ն է։ Դաշնակցությանը կասեցնելու փորձեր այս 130 տարվա մեջ շատ են եղել, հիմա այդ փակողները չկան, բայց դաշնակցությունը կա ու լինելու է, որովհետև մեր նպատակը բխում է մեր ժողովրդի հավաքական շահերից, մեր պետությունից, իսկ մենք երբեք բացի պետությունը պաշտպանելուց այլ բան չենք արել։ Այս պետության ինքնիշխանությունը, հայրենիքի մի մասը, մեր ժողովրդին զոհել է ՔՊ-ն, իսկ դաշնակցությունը պահել և պաշտպանել է։ Այսօր ձերբակալված տղերքից մի քանիսը երկու պատերազմի են մասնակցել, հիմա այս մարդկանց մեղադրում են ահաբեկչության, կամ նման բաների մեջ, շատ զզվելի է, ծիծաղելի է։ Էս շոուն կանցնի, ու ինչ-որ կարճ ժամանակ հետո բոլորի համար պարզ կլինի, որ սա «ջուր» է։ Դաշնակցության բռունցքը, դաշնակցության զենքը միշտ ուղղված է եղել արտաքին թշնամիներին։ Իրենք, իհարկե, հասկանում են, որ մեր պետության նկատմամբ թշնամություն են անում, բայց մենք այդ ճանապարհով չենք գնում։ Անընդհատ, որ գոռում են՝ «մեզ ուզում են գյուլլեն», «մեզ ուզում են սպանեն» եւ այլն, ես վստահեցնում եմ՝ իրենք մեզ ողջ են պետք, ողջ եւ առողջ։ Մենք իրենց գնդակահարելու, գյուլլելու, կամ այդ ճանապարհով պատժելու որևէ ցանկություն չունենք, որովհետև սա պետություն է։ Այստեղ իրենք են ջունգլիների օրենքներով գործում, մենք այդ օրենքներով չենք գործում և այո, իրենք պետք են մեր ժողովրդին ողջ, որպեսզի պատասխան տան։ Հետևաբար իրենց անվտանգությամբ, եւ ողջ մնալով, մենք մեծապես շահագրգռված ենք։ Կգա մի օր, և իրենք կպատմեն թե այս բոլոր դժբախտությունները ինչի բերեցին մեր ժողովրդի գլխին։
-Պարոն Սաղաթելյան, տեղեկություն կա, որ Բագրատ Սրբազանի գործով նաև ձեր հետևից են գալու իրավապահները։ Ի՞նչ կարող եք ասել, դուք ի՞նչ առնչություն ունեք այդ գործի հետ և այս տեղեկությունը որքանո՞վ է հավաստի։
-Այն մեղադրանքը, որ կա, Սրբազան շարժման մասնակիցների նկատմամբ, դա արդեն ջուր է, դա ոչ մի բան է, դա մեծ շոու է, որը փորձել են սարքել այս ընթացքում, էլ ուր մնաց նաև իմ առնչությունը։ Մի նախադասություն կա, որ Սրբազանը ինչ-որ մարդկանց մոտ, ես չգիտեմ դա ճիշտ է, ճիշտ չի, ասել է՝ «Իշխանն ասում է՝ Դաշնակցությունը 1200 հոգի մարդ ունի»։ Իշխանն ասում է՝ Դաշնակցությունը ոչ թե 1200 հոգի ունի, այլ 4000-ից ավել անդամներ ունի, ու՞մ համար է սա նորություն։ Եթե սրանց խեղկատակությունը, աննորմալությունը պիտի հասնի նրան, որ դրանով գան, ինձ մեղադրանք առաջադրեն ու փորձեն մեկուսացնեն, խնդրեմ, մենք վաղուց պատրաստ ենք ամեն ինչին։ Իրենք սրա տակից չեն կարողանալու դուրս գալ, սա իրենց կոկորդին է մնալու։ Տեսնու՞մ եք իմ ընկերներին, ինձ բռնեն՝ մյուսն է շարունակելու, մյուսին բռնեն, մյուսն է շարունակելու, Դաշնակցությունը մեկ անձի, մեկ հոգու շուրջ ստեղծված խմբակ չի, ի տարբերություն իրենց, սա ազգային, ընկերվարական, հեղափոխական կուսակցություն է, սա համակարգ է, ու այո, Դաշնակցությունը հայ ժողովրդի իմունիտետն է, որ իրենք չեն կարող կոտրել, չի ստացվելու, մենք այս բռնաճնշումների միջով անցել ենք միշտ էլ, անցնելու ենք, այստեղ առաջինը մեր պետությունն է, մեր հայրենիքն է ու դրա համար մենք ցանկացած զրկանքների և զոհողությունների պատրաստ ենք։
- Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի գործողությունները կարծես մի բանի մասին է խոսում, Փաշինյանն ասես ուղիղ ասում է՝ կամ դուք ինձ կհեռացնեք, կամ ես ձեզ կոչնչացնեմ, բանտերը կլցնեմ ընդդիմադիրներով, հոգևորականներով, գործարարներով։ Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը դուք ինչպե՞ս եք տեսնում։ Ժողովուրդն ակնկալում է, որ ընդդիմությունը ինչ-որ քայլ կանի, ինչպես խոստացել է՝ կհեռացնի Նիկոլ Փաշինյանին։ Դա ի վերջո լինելո՞ւ է, թե՞ ոչ։
-Այս թեմայով ես առաջիկայում կխոսեմ։ Հիմա ես տեսնում եմ շատերը նաև լկտիաբար այս օրերին թիկունքից հարվածնելով, ամեն ինչ մանիպուլացում են, թե իբր մենք ասում ենք՝ սպասեք ժողովուրդ, ոչ մի բան պետք չի անել։ Ես պարզ ասում եմ, ով իրավունք ունի, Հայաստան ո՞ր քաղաքական ուժը կամ քաղաքական գործիչն է վաստակել է այդ իրավունքը, որ կարա Դաշնակցությանը, ինձ մեղադրի, թե անցնող տարիների ընթացքում ոչ մի բան չենք արել, ասել ենք՝ ժողովուրդ ջան նստեք, սպասեք։ Ես շատերին անվանական մեղադրելու իրավունք ունեմ։ Մի կողմից մեղադրում են` ոչ մի բան չեք արել, մյուս կողմից՝ արել եք, ձախողել եք, ո՞նց հասկանանք։ Չեմ ուզում ամեն մի փսլնքոտի անդրադառնամ, բայց մենք մեր անցած յուրաքանչյուր օրվա համար պարզ ճակատով կարող ենք բացատրություն տալ։ Պայքարել ենք, պայքարում ենք և պայքարելու ենք, իսկ ինչ վերաբերում է սրանց հեռացման ճանապարհներին, ասել եմ ու շարունակում եմ պնդել՝ պետք է հասնենք մի կետի, կազմակերպենք մեր ժողովրդին, համաժողովրդական ընդվզման միջոցով հեռացնենք այս իշխանություններին։ Դրա և՛ հնարավորությունները կա, և՛ ճանապարհը կա, պարզապես պետք է Facebook-ից դուրս գալ, ժողովրդի հետ աշխատել, գործուն քայլեր ձեռնարկել, և անկապ դիվիդենտների կամ PR-վելու փոխարեն գործ անել, ու հասնել այդ կետին։ Ես ասել եմ, շարունակում եմ ասել՝ մենք գնում ենք այդ ճանապարհով։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։
-
12:04
25.07.26
Մամուլի տեսություն 25.07.2026
Կարդալ ավելին
-
11:20
25.07.26
Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»
Կարդալ ավելին
-
11:15
25.07.26
Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»
Կարդալ ավելին
-
11:00
25.07.26
Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»
Կարդալ ավելին