Լրահոս
Հասարակական
21:34
05.05.20
57

Ներողություն չխնդրող նախարարը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենի հասցեին առողջապահության նախարարի գրառումը ցնցել է իրավապաշտպաններին: Ժաննա Ալեքսանյանը չի պատկերացնում, թե ինչպես կարող է բժշկի մասնագիտություն ունեցող մարդը նման չարությամբ խոսի մեկ այլ մարդու մասին: Արսեն Թորոսյանը երեկ Կարեն Վարդանյանի հիվանդությունը շահարկող գրառում էր արել, որ եթե քրոնիկ հիվանդություն ունեցող Վարդանյանը հանկարծ վարակվի կորոնավիրուսով, ելքը կարող է խիստ բացասական լինել:Կարեն Վարդանյանը պատասխանել է Արսեն Թորոսյանին: Վիրավորանքի համար իրավապահներին չի դիմի, իմաստ չի տեսնում: