Լրահոս
Առողջապահական
00:13
03.04.20
84

Պատերազմ՝ անտեսանելի թշնամու դեմ

Երեք օրում Հայաստանում դեպքերը գրեթե 200-ով են ավելացել: Այսօրվա 92 նոր դեպքը՝ երեկվա համեմատությամբ 53-ով ավել է: Այս թռիչքային աճի պատճառը վիրուսի տարածումն է ու նոր օջախների առաջացումը, կան նաեւ բերովի դեպքեր: Այսօր առողջապահության նախարարն է ասել, ի դեպ Թորոսյանը չի համարում որ սա թռիչքային աճ է: Իշխանությունն ամեն դեպքում վատագույն սցենարին է պատրաստվում: Երեւանում ու մարզերում հիվանդանոցներ են վերապրոֆիլավորում, մարզադահլիճներում անկողիններ են տեղադրվում: Ու եթե մեկ ամիս առաջ վիրուսը սովորական գրիպ էին անվանում, այսօր արդեն վարչապետը կոչ է անում ավելի լուրջ վերաբերվել նոր կորոնավիրուսին: