Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:25
25.01.21
49

«Փաշինյանը ցանկանում է ապահով տեղաբաշխել յուրայիններին, որովհետև հասկանում է, որ գալու է քաղաքական և իրավական պատասխանատվության ժամանակը»

Img default alt hy

«Ես արդեն հրաժարվում եմ խոսել այն հետևանքների մասին, որոնք կարող են լինել Հայաստանի համար»,-այսօր լրագրողներին հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակելու մասին լուրերին:

 Նրա խոսքով, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը բողոքում էր, որ նախկինում դեսպաններ նշանակվում էին ծանոթ-բարեկամ սկզբունքով, և երբ դարձավ վարչապետ, ասում էր՝ պետք է պրոֆեսիոնալ դիվանագետները լինեն դեսպաններ, և հիմա ամենակարևոր երկրներից մեկում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող  երկրներից, աշխարհի խոշորագույն գերտերություններից մեկում դեսպան է նշանակվում է մի կին, որն ընդամենը գիտի լավ կամ վատ անգլերեն, սա աղետ է.

«Մենք ունենք կազմաքանդված պետություն, և ամեն մի նման որոշում ուղղակիորեն հարված է մեր պետությանը: Ինձ մոտ տպավորություն է, որ նիկոլ Փաշինյանը ցանկանում է շատ ապահով տեղաբաշխել իր յուրայիններին, որովհետև շատ լավ հասկանում է, որ եթե ոչ այսօր, ապա վաղը գալու է քաղաքական և իրավական պատասխանատվության ժամանակը, և ինքը ցանկանում է  իր յուրայիններին հեռացնել Հայաստանից: Եթե իշխանափոխություն լինի, այս կադրերը մեկ րոպե հետո, չկասկածեք, որ հետ են կանչվելու, բայց նրանք կարող են մնալ տվյալ երկրում, չվերադառնալ Հայաստան և դա ներկայացնել որպես քաղաքական խնդիր և ուղղակիորեն խուսափել  իրավական պատասխանատվությունից»,- նշեց նա:

 Դիտարկմանը, թե Մակունցը, անդրադառնալով իր դեսպան նշանակմանը, ասել է՝ փորձը առաջնային դերակատարում չունի, Զոհրաբյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ինչ նկատի ունի առաջնային դերակատարում ասելով, այդ տպավորությամբ ասեմ, որ իմ ֆրանսերենի դասախոսը ֆանտաստիկ ֆրանսերեն գիտի, նշանակենք Ֆրանսիայում ՀՀ-ի արտակարգ լիազոր դեսպան: Ես ասում եմ, որ այս և նմանօրինակ նշանակումներով Հայաստանի միջազգային հեղինակությունն ուղղակիորեն զրոյացվում է»: