Լրահոս
Հասարակական
23:20
25.04.20
57

Քաղաքականություն եւ մարդասիրություն. Ռիսկային խմբի կալանավորներ

Երկրորդ նախագահը շարունակում է կալանավորված մնալ՝ չնայած կորոնավիրուսի ռիսկային տարիքի խմբում է, իսկ միջազգային գրեթե բոլոր իրավապաշտպան կառույցները կոչ են անում պանդեմիայի օրերին փոխել դատարանի որոշմանը կալանավայրերում սպասողների խափանման միջոցները: Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին մտահոգում է նաև մի ուրիշ հարց, 60-ից բարձր տարիքի համակցված հիվանդություններով ևս 13 կալանավոր կա Հայաստանի քրեաակատարողականներում: Հովհաննես Խուդոյանը կասկածներ ունի, թե նրանց բաց չեն թողնում, պարզապես որպեսզի ստիպված չլինեն նաև Քոչարյանին ազատ արձակել: