Լրահոս
Հասարակական
23:18
25.04.20
47

Քարահունջի ամենասիրուն տղան

Արտուշ պապը այսօր հյուրերի պակաս չի ունեցել: Նա մենակ է ապրում: Տանն անգամ գազ ու լույս չունի: Ծիծեռնակաբերդ այցելելու իր պարզ ցանկությամբ օրվա հերոսը դարձած պապիկին մեր նկարահանող խումբը այսօր այցելել է այն պահին, երբ նրա տանն անգամ կառավարությունից են մարդիկ եղել՝ տունը վերանորոգելու, գազի ու հոսաքի հարցը լուծելու խոստումներով: Արտուշ պապին օգնել ցանկացողները շատ են, ոմանք հասցրել են փող ու ուտելիք ուղարկել: Տունը լցվել է խոստումներով, մարդկային ինքնաբուխ սրտացավությամբ, հախուռն փի առ արարողակարգերով: Արանքում կարծես մոռացվել է պարզ պատմությունը, մի ծերունու մասին, որի հարազատները ցեղասպանություն չեն տեսել, բայց որի հայացքում անսահման սեր կա՝ ցեղասպանություն տեսած իր բոլոր համերկրացիների հանդեպ: