Լրահոս
Հայաստան
12:27
10.09.19
127

Քիմ Քարդաշյանը կգա Հայաստան

Img default alt hy

Աշխարհահռչակ Քիմ Քարդաշյան-Վեսթը նորից կգա Հայաստան: WCIT 2019-ի կազմակերպիչները հայտարարել են, որ հոկտեմբերի 6-9-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովին Քիմը կմասնակցի որպես հիմնական զեկուցող: Կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանը հայտարարել է, որ Քարդաշյան-Վեսթը սոցցանցերում ամենամեծ լսարանն ունեցող մարդկանցից է՝ մեր ժամանակաշրջանի ամենաազդեցիկ ձայներից մեկը և առանց նրա մասնակցության հնարավոր չէ լուրջ զրույց ծավալել այս թեմայի շուրջ։  Քիմը նախնինների հայրենիքում առաջին անգամ եղել է 2015-ի ապրիլին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: