Լրահոս
Հասարակական
22:41
06.05.20
114

«Ճ» կետից՝ «ա» կետը. Ով չի քայլում Փաշինյանի հետ, «մեղավոր» է

Նիկոլ Փաշինյանն այսօր, ում ասես, չի մեղադրել, որ երկրում կորոնավիրուսի ճգնաժամ է: Մեղավոր չէ ինքը, որ կորոնավիրուսը շան տեղ չէր դնում: Մեղավոր չէ առողջապահության նախարարը, որ վիրուսի դեմ հատուկ միջոցառումների կարիք չէր տեսնում: Մեղավոր է մեկ մարդ, և այդ մեկ մարդը դու ես. հպարտ քաղաքացի, որ լուրջ չես վերաբերվել, որոշ մասնագետների պնդմամբ, խիստ ուշացած սահմանափակումներին: Եվ այսպես՝ բոլորիս հետևից սխալներն ուղղելով 24/7 ռեժիմով աշխատում է վարչապետը: Համենայն դեպս, ինքը պնդում է, որ ճ կլասի մեր երկրում զրոյից իրավապահ համակարգ, արտաքին քաղաքականություն է սարքում: