Լրահոս
Աշխարհ
22:21
31.03.20
101

Թրամփը խոստանում է հաղթել Կորոնավիրուսը մինչեւ հունիսի 1-ը

Միացյալ Նահանգները, որտեղ ամենաշատ կորոնա-վարակակիրները կան, ստեղծել է կորոնավիրուսը բացահայտելու արագ թեստեր: Բայց դրանից միայն ավելանում է բացահայտված դեպքերի թիվը: Նահանգները կոչ է անում երկրից մեկնած իր քաղաքացիներին անհապաղ վերադառնալ, շուտով հնարավոր է՝ էլ չկարողանան: ԱՄՆ-ն պատրաստվում է փակել օդային դարպասները: Միայն այսօր Միացյալ նահանգներում թագավարակի զոհ է դարձել 17 մարդ, բայց Թրամփը իր ոճի մեջ է: Նա խոստացել է, որ մինչև հունիսի 1-ը Միացյալ Նահանգները կհաղթահարի աղետը: