Լրահոս
Սոցիալական
00:04
03.04.20
76

Ովքե՞ր կարող են օգտվել կառավարության աջակցման ծրագրից

Կորոնավիրուսի թեման փակելուց առաջ, կարեւոր տեղեկություններ՝ նրանց համար, ովքեր օգնություն են ակնկալում պետությունից: Մեր երկրում կորոնավիրուսի տնտեսական ու սոցիալական վնասները հաղթահարելու համար կառավարության մշակած մի քանի ծրագրեր կյանքի կկոչվեն ապրիլի 10-ից: Մարտի 13-ից 30-ը աշխատանքը կորցրածները կառավարությունից աջակցություն կստանան: Կառավարությունը գտել է նաեւ չգրանցված աշխատողներին օգնելու ձեւը: Օգնություն կստանան նաեւ անչափահաս երեխաներ ուենցող չաշխատողներն ու հղիները: