-
Միջազգային
Իրանը հայտարարել է երկրի հարավում ամերիկյան երկու անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին
23:5913.07.26 -
Հասարակական
Այս պահին խայտառակ վիճակ է Վրաստան-Հայաստան սահմանին, երեխաներ են ուշшգնաց եղել․ Panorama.am
23:4513.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի Գերագույն ռադան ստացել է վարչապետ Սվիրիդենկոյի հրաժարականի դիմումը
23:3013.07.26 -
Հասարակական
Ողբերգության պատճառ է դարձել փտած ծառը՝ Աշտարակի խճուղում. մահացել է Թուրքմենստանի 50-ամյա քաղաքացի
23:0013.07.26 -
Հայաստան
Ամուսնական առաջին գիշերից հետո ԱԱԾ-ն նորապսակներին հանել է «Փարավոնից». բողոքի ակցիա և վերջնագիր
22:0013.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի քաղաքացու նկատմամբ․ պատճառը հայտնի է
21:4613.07.26 -
Միջազգային
ԵՄ-ն հուլիսի 15-ին կփորձի համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը․ Կալլաս
21:3013.07.26 -
Տնտեսական
«Բարոյականությունից զուրկ» հայտարարություն և սպառնալիքներ. շառ ու փորձանքի մեջ են տնտեսվարողները
21:1513.07.26 -
Միջազգային
Իրանի նախագահը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համատեղ նախագծերի իրականացումը
20:4613.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի հակամարտությունը պետք է կարգավորվի երկխոսության և դիվանագիտության միջոցով․ Էրդողան
20:3513.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Նորապսակներին հանել են սենյակից առաջին գիշերից հետո. վերջնաժամկետ՝ Փաշինյանին
20:3013.07.26 -
Քաղաքական
Ալեն Սիմոնյանը հեռանալուց առաջ ԱԺ աշխատակազմին պարգևատրելու որոշում է կայացրել
20:1113.07.26 -
Միջազգային
Ֆոն դեր Լայենի և Կալլասի միջև «տարածքային պատերազմը» թևակոխել է բաց փուլ․ Euractiv
20:0013.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Եվրոպայից նեղացած Ալիևը Հայաստանի համար «փրկություն» է անվանում Ադրբեջանի նավթը
19:4513.07.26 -
Հասարակական
Սևանում ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
19:3913.07.26 -
Հայաստան
Տղե՛րք, Եվրոպա գնացե՞լ եք հեչ. անելանելի դրության մեջ են ռուսաստան բեռներ տանող հայ վարորդները
18:5613.07.26 -
Միջազգային
Թրամփը մտադիր է փոխհատուցում պահանջել Հորմուզի նեղուցի վերահսկողության համար
18:3413.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Արյունալի կրակոցներից շոկի մեջ են Արաբկիրում. մեկ ձերբակալվածի մասին է հայտնի
18:3013.07.26 -
Հասարակական
Իմ երեխաներին ես ո՞նց պահեմ, գործազուրկ նստել ենք տանը. Ծառուկյանին պատկանող ռեստորանի աշխատակից
18:1713.07.26 -
Հասարակական
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
17:2713.07.26 -
Քաղաքական
Բաքվում դատվում է հայի հավաքական խիղճն ու արժանապատվությունը․ Վահագն Սարոյան
17:1513.07.26 -
Հասարակական
Գագիկ Ծառուկյանին ավելի ցավեցնելու համար կառգրավեն նաև նրա ձիերը․ փաստաբան․ Armat Media
17:0213.07.26 -
Հասարակական
Բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը
16:3813.07.26 -
Միջազգային
Իրան-ԱՄՆ թեժ գիշերից հետո Թեհրանը փակում է իր միջուկային օբյեկտները ՄԱԳԱՏԷ-ի առաջ
16:2613.07.26 -
Միջազգային
Լեհաստանը հայտարարել է 150 միլիարդ դոլարի ամերիկյան զենք գնելու մտադրության մասին
15:5813.07.26 -
Միջազգային
Զելենսկին Ռադա է ներկայացրել ռազմական դրությունը և մոբիլիզացիան երկարաձգելու մասին օրենքները
15:3013.07.26 -
Հասարակական
Տոնը պետք է արտացոլի մեր ազգային, հոգևոր, բարոյական կողմերը. ի՞նչ կապ ուներ Պոսեյդոնը Վարդավառի հետ
15:1613.07.26 -
Հասարակական
Երևանում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
13:3813.07.26 -
Արտաքին քաղաքականություն
ԵՄ-ն Հայաստանում նոր առաքելություն կհաստատի. Կալլասը մանրամասներ է հայտնել
13:2713.07.26 -
Միջազգային
Օդային թեժ հարձակումների ֆոնին Ուկրաինան նոր ՀՕՊ համակարգեր կարող է ստանալ
13:1213.07.26 -
Հասարակական
«Մուլտի Սթոունի» աշխատակիցները գնում են քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչություն
12:4813.07.26 -
Հասարակական
Ես Արցախից եմ եկել, վարձով եմ ապրում, պարտքեր ունեմ, կառավարությունը իմ հարցը լուծելո՞ւ է. քաղաքացի
12:4213.07.26 -
Հասարակական
Պետք չի մուռը ժողովրդից հանել. «Նոյ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են անում
12:3813.07.26 -
Հասարակական
Կարող ա՝ իջնենք, Երևան-Սևան մայրուղին փակենք. «Մուլտի Սթոունի» աշխատողները բողոքի ակցիա են անում
12:3413.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Պայթյուններ՝ Իրանի քաղաքներում. Թեհրանը հատուկ հայտարարություն է տարածել
12:3013.07.26 -
Միջազգային
Հորմուզի նեղուցում իրավիճակը սրվել է. առևտրային նավերը խուսափում են ազդանշաններ հաղորդելուց․ Bloomberg
11:5213.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը․ կան վիրավորներ
11:3213.07.26 -
Հասարակական
Հուլիսի 15-ն էր, Արմենին դուրս տարան բանտից ու էլ հետ չբերեցին․ Ռուբեն Մելիքյան
11:1713.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ներկայիս պայմաններում Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրը Ադրբեջանն է․ Ալիև
10:5913.07.26 -
Միջազգային
Ալիևը բացահայտում է. ինչո՞ւ էին Ադրբեջանի և Եվրահանձնաժողովի միջև հարաբերությունները լիովին խզվել
10:3713.07.26 -
Տարածաշրջան
«Միասին մենք ավելի ուժեղ ենք». Ալիևը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների մասին
10:2113.07.26 -
Միջազգային
ԵՄ-ն չի կարողացել համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը՝ նախքան ԱԳ նախարարների հանդիպումը
10:1213.07.26 -
Միջազգային
Իրանի ԱԳՆ-ն զգուշացնում է. երրորդ երկրները կդառնան թիրախ, եթե մասնակցեն Թեհրանի դեմ ագրեսիային
10:0713.07.26 -
Հասարակական
Հոգևոր պայքարը շարունակվում է, և մեր հույսը Քրիստոսի հաղթանակի մեջ է. Հայր Ռուբեն
23:2012.07.26 -
Միջազգային
ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ամերիկյան HIMARS համակարգերի ոչնչացման մասին․ Fars
22:4012.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը հարվածել է Հորմուզի նեղուցի շրջանում գտնվող հրթիռային համալիրներին․ Axios
21:5412.07.26 -
Միջազգային
Նեթանյահուն կարող է մեկնել ԱՄՆ՝ սենատոր Գրեմի հուղարկավորությանը մասնակցելու համար. ԶԼՄ
21:0012.07.26 -
Միջազգային
Իրանը նավին հարվածելուց առաջ համաձայնել էր ԱՄՆ-ի համար իդեալական գործարքի․ Թրամփ
19:5012.07.26 -
Հասարակական
«Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր
19:3212.07.26 -
Հասարակական
Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ներ և «Tesla»-ն․ կա վիրավոր
18:3512.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսության ձախողման մեղքը կարող է ընկնել Վենսի վրա․ Politico
14:0012.07.26 -
Հասարակական
«Kia Forte»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավոր
12:4312.07.26 -
Հասարակական
12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում․ «Հրապարակ»
10:5012.07.26 -
Հասարակական
Երեւանում հաստաբուն ծառը պոկվել եւ ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. վերջինս տեղում մահացել է
23:1211.07.26 -
Տարածաշրջան
Վրեժի պահանջն ավելի բարձր է հնչում Իրանում. ո՞վ է վերահսկելու Հորմուզի նեղուցը
22:5211.07.26 -
Քաղաքական
Փաշինյանի «հորս արևին» չի հավատում Հայաստանի քաղաքացին. անձնական տվյալները՝ վտանգի տա՞կ
22:1411.07.26 -
Միջազգային
Վտանգավոր սցենար է առաջարկում Եվրոպան. ի՞նչ կլինի Հայաստանի հետ, եթե հրաժարվի ռուսական գազից
21:4911.07.26 -
Հասարակական
Ցնցումներ՝ ԵՊՀ-ում. աշխատանքից ազատվում են միայն իշխանությանն անցանկալի դասախոսները
21:2711.07.26 -
Հասարակական
18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավոր
20:4611.07.26 -
Միջազգային
Թուրքիան վաճառե՞լ է ռուսական ՀՕՊ համակարգերը ԱՄՆ-ից կործանիչներ ստանալու համար. Կրեմլի արձագանքը
20:1711.07.26 -
Հասարակական
Տվե՛ք մեր աշխատանքը. փողոց են դուրս եկել Ծառուկյանի ընկերությունների աշխատողներն ու հաճախորդները
19:4611.07.26 -
Հասարակական
Գետնով տալ չեն ուզում Հայաստանի դրոշը մարզիկները. կապարակնքված Օլիմպավանի բացումն են պահանջում
19:1111.07.26 -
Հասարակական
«Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ ինչ է կատարվել Երևանի թիվ 134 դպրոցում
16:1911.07.26 -
Հասարակական
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը 500 մլն դրամ գրանտ է հատկացրել
14:3011.07.26 -
Հասարակական
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան
14:1111.07.26 -
Հասարակական
Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային
13:4911.07.26 -
Հասարակական
Արտոնություններ ստացած կազմակերպությունն ու խոշոր հարկատուն փոխացումներ են արել Աննա Հակոբյանի հիմնադրամին
13:1011.07.26 -
Հասարակական
Ինչո՞ւ ես չպետք է գամ մարզվելու. «Մուլտի վելնեսի» մարզվողները վրդովված են
12:5911.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ողբերգություն՝ Տավուշում. 19-ամյա զինծառայողի մարմին են հանել գետից
12:3011.07.26 -
Հասարակական
Մի տեսանյութով հնարավոր չէ ջնջել մարդու տարիների վարկանիշը. Ծառուկյանի աջակից
12:1911.07.26 -
Հասարակական
Էմիրություններից Ծառուկյանի գործընկերները զորակցում են նրան. «Եվրոմոթորսի» տնօրեն
12:0411.07.26 -
Հասարակական
Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
11:0011.07.26 -
Մամուլի տեսություն
Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»
10:1311.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»
10:0211.07.26 -
Մամուլի տեսություն
Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»
09:5311.07.26 -
Միջազգային
Մահացու հարվածներ և պայթյունավտանգ դադար. Իրան-ԱՄՆ պատերազմը նոր փուլ է մտել
23:1410.07.26 -
Միջազգային
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
22:5610.07.26 -
Հասարակական
Կանայք՝ բռնապետության ճիրաններում. սաստկանում են քաղաքական հետապնդումները
22:3210.07.26 -
Քաղաքական
Պալատական հեղաշրջման վտանգ է զգո՞ւմ Փաշինյանը. «շատ մոտ» մարդիկ հրաժարվում են իշխանությունից
21:5610.07.26 -
Հասարակական
Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը
21:4210.07.26 -
Իրավական
Երկրի նախագահը ի՞նչ պիտի աներ. Քոչարյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն
21:1910.07.26 -
Հասարակական
Մեկ մահ, 19 վիրավոր՝ մեկ օրում. սարսափեցնող թվեր՝ Հայաստանի ճանապարհներից
20:5410.07.26 -
Քաղաքական
Առանց Իրանի և Ռուսաստանի համաձայնության հնարավոր չէ TRIPP-ը. ԱՄՆ-ը ընդունո՞ւմ է ԵԱՏՄ կարգը
20:1810.07.26 -
Հասարակական
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել բռնաճնշումները. հայտարարություն՝ Գագիկ Ծառուկյանի կալանքի վերաբերյալ
20:1410.07.26 -
Հասարակական
Ծառուկյանի կենդանիներին տեղավորելու համա՞ր է թանկացնում տոմսը Կենդանաբանական այգին
19:1810.07.26 -
Հասարակական
Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
18:3410.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Մահացու վիրո՞ւս է տարածվում Սյունիքում. կատաղած գայլերին դեռ չեն վնասազերծել
18:3010.07.26 -
Միջազգային
Ուկրաինան ճշգրիտ հարվածներ է հասցնում ռուսական նավթին. Պուտինը ստիպված կլինի՞ բանակցել
18:2210.07.26
Խաղաղության պայմանագիրը Սահմանադրության մասին ոչինչ չի ասում․ ՀՀ ԱԳՆ խոսնակ
Հայաստանում ապրող երիտասարդությունը ցանկանում է տեսնել բարգավաճ Հայաստան, ցանկանում է տեսնել մի Հայաստան, որը կապրի ոչ թե հակամարտության մեջ, այլ այնպիսի դիրքում, որտեղ կարող է իրացնել իր ներուժը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում PassBlue-ին տված հարցազրույցում նման միտք է արտահայտել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանն՝ անդրադարձ կատարելով բազմաթիվ հարցերի, որոնք կապված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերին, դրանց արդյունքում ձեռնարկվելիք հետագա քայլերին, Երևանի ու Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանն ու դրա նշանակությանը։
Հարցազրույցի ընթացքում Հայաստանի ԱԳՆ խոսնակն իր լավատեսությունն է արտահայտել Երևանի ու Բաքվի նախաստորագրած խաղաղության համաձայնագրի և դրա վերջնական ստորագրման վերաբերյալ, ինչպես նաև մանրամասն ներկայացրել է համապատասխան համաձայնագրերի համատեքստը։
- Որո՞նք են օգոստոսի 8-ի համաձայնագրի նախաստորագրումից հետո հաջորդ քայլերը։
- Նախաստորագրումը մեզ համար մեծ հանգրվան էր։ Մենք վերահաստատեցինք, որ երկու երկրների սահմանները ճանաչված են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը։ Մենք համաձայնության եկանք հիմնարար սկզբունքների՝ իրավասության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և, իհարկե, սահմանների անձեռնմխելիության շուրջ։ Մենք սա համարում ենք շատ կարևոր հիմք հետագա աշխատանքի համար։ Համարում ենք, որ խաղաղությունը հաստատված է։ Սա ոչ միայն խաղաղության պայմանագրի նախաստորագրում է, այլև հրապարակային հայտարարություններ եղան օգոստոսյան եռակողմ հանդիպման ժամանակ, որին մասնակցեցին Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարները և ԱՄՆ նախագահ Թրամփը, ինչից հետո խաղաղության հաստատման վերաբերյալ շատ բարձրաձայն և հաստատուն պարտավորությունների մասին հայտարարություններ եղան: Մենք հավատում ենք, որ սա մեր կողմի, ադրբեջանական կողմի և միջազգային մակարդակով փոխըմբռնումն է։ Մենք կաշխատենք խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Մարտ ամսին Հայաստանը հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել այն։ Մենք անմիջապես ասացինք. «Եկեք խոսենք, հասկանանք ժամանակը և վայրը, մենք պատրաստ ենք ստորագրել»։ Սա չի փոխվել։ Հույս ունենք, որ TRIPP (խմբ.՝ «Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագծի իրականացումը կնպաստի տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը ոչ միայն մեկ մասով, այլև ընդհանուր տարածաշրջանային հաղորդակցություններում։ Կրկնեմ, խոսքը միայն Հայաստանի, Ադրբեջանի և Հարավային Կովկասի մասին չէ։ Այսօր երկրները փնտրում են ավելի շատ երթուղիներ, այլընտրանքային կապեր։ Սա կարող է լինել ավելի մեծ նախագծի՝ Միջին միջանցքի և այլ նախագծերի մի մասը, որոնք նպատակ ունեն կապել Ասիան Եվրոպայի հետ և հակառակը։ Հայաստանում իրականացվող ցանկացած կապի նախագիծ մնում է Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Սա մեզ համար շատ կարևոր է։ Մենք կքննարկենք այլ տեխնիկական մանրամասներ, կորոշենք, թե ով է գործում և ինչպես, բայց դա կմնա Հայաստանի ինքնիշխանության ներքո։
- Կլինե՞ն բանակցություններ Ադրբեջանում գտնվող հայ բանտարկյալների վերաբերյալ։
- Այո, մենք ասում ենք, որ խաղաղությունը հաստատված է, բայց դա նշանակում է, որ այն կլուծի նաև մարդասիրական հարցերը։ Ադրբեջանում կան հայ ռազմագերիներ, և մենք այս թեման քննարկում ենք, առաջին հերթին, Ադրբեջանի հետ և փնտրում ենք դրական լուծումներ։ Կան անհետ կորած անձանց հարցեր։ Այս մարդասիրական հարցերն ավելի լայն պատկերի մաս են կազմում և, իհարկե, կարող են ամրապնդել մեր կողմից հաստատված խաղաղությունը։
- Ներկայում, համաձայնագրի միջոցով, ռուս զինվորները պարեկություն են իրականացնում Իրանի հետ Հայաստանի հարավային սահմանին։ Արդյոք խաղաղության համաձայնագիրը նշանակո՞ւմ է, որ այդ զինվորները կհեռանան։
- Սա կարգավորվում է Ռուսաստանի հետ երկկողմ համաձայնագրով, ուստի սա չի վերաբերում մեր կողմից նախաստորագրված խաղաղության համաձայնագրին։
- Արդյոք խաղաղության համաձայնագրի շնորհիվ կվերականգնվի Խորհրդային ժամակներում ստեղծված երկաթուղին, որը նախկինում գործում էր Իրանի հետ Հայաստանի հարավային սահմանով։
- Մենք, իհարկե, ուսումնասիրում ենք տարածքի լոգիստիկան։ Դա լինելու է տարանցիկ ճանապարհ։ Դա միջանցք չէ այն իմաստով, որը Դուք, գուցե, լսել եք։ Դա ճանապարհ է, որը մնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո։
- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած իր ելույթում ասել է, որ Հայաստանի և իր երկրի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները լավ են ընթանում: Կարո՞ղ եք հաստատել դա։
- Այո, Հայաստանի և Թուրքիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակ կա: Մենք իրականացնում ենք նախագծեր, օրինակ՝ սահմանին կամրջի վերանորոգում: Երբ մենք խոսում ենք կապի և հարաբերությունների կարգավորման, կայունության, տարածաշրջանում խաղաղության մասին, կա ավելի լայն պատկեր: Բայց, իհարկե, ինչ էլ որ անենք, այն ուղղված է երկու երկրների միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը: Մեր ակնկալիքն այն է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրումը կնպաստի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, ինչը նշանակում է սահմանի բացում, քանի որ դա շատ կարևոր է։
- Ադրբեջանցի որոշ պաշտոնյաներ ասում են, որ վերջնական խաղաղության համաձայնագրի կնքման համար Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի: Արդյոք դա քննարկվո՞ւմ է։
- Խաղաղության պայմանագիրը Սահմանադրության մասին ոչինչ չի ասում: Հենց սկզբից մեր դիրքորոշումը շատ հստակ է եղել, որ Հայաստանի սահմանադրության հետ որևէ խնդիր չկա: Խաղաղության պայմանագիրը նախատեսում է երկու երկրների միջև տարածքային ամբողջականության ճանաչում: Մեզ համար սա երկրների միջև հարաբերությունների կարգավորման իրավական հիմքն է: Միևնույն ժամանակ, Դուք կարող եք իմանալ, որ իշխող կուսակցությունը, որը Հայաստանում իշխանության ղեկին է 2018 թվականից, հայտարարել է, որ սահմանադրական փոփոխություններ կլինեն, ուստի, հավանաբար, նոր Սահմանադրություն կլինի: Բայց սա ներքին հարց է: Նոր Սահմանադրության օգտին քվեարկելու են Հայաստանի բնակչությունն ու քաղաքացիները։
- Ինչպե՞ս է ստեղծվել նոր խաղաղության համաձայնագիրը։
- Պատկերացրեք, որ դա շատ դժվարին գործընթաց էր։ Հակամարտությունից հետո հեշտ չէ գնալ և խոսել խաղաղության մասին, հատկապես հաշվի առնելով, որ կան չլուծված հարցեր, կան զգացմունքներ և կա որոշակի փոխըմբռնում: Բայց մոտ երեքուկես-չորս տարի տևած ինտենսիվ բանակցություններ են եղել: Մենք սկսել ենք փոխանակել համաձայնագրի նախագծերը և հանդիպել արտաքին գործերի նախարարների և երկրների ղեկավարների մակարդակով: Յուրաքանչյուր հոդված, յուրաքանչյուր նախադասություն շատ մանրամասն քննարկվել է: Եվ այս տարի մենք հասանք այս համաձայնությանը՝ հայտարարելով, որ երկու կողմերն էլ համաձայն են տեքստի շուրջ։ ԱՄՆ-ի և նախագահ Թրամփի վարչակազմի ղեկավարությունը շատ կարևոր էր, քանի որ նրանց հաջողվեց անցկացնել օգոստոսի 8-ի գագաթնաժողովը: Մենք ԱՄՆ-ի հետ ստորագրեցինք երկկողմ հուշագրեր, որոնք ենթադրում են համագործակցություն տարբեր ոլորտներում: Այո, դա կլինի արհեստական բանականություն, էներգետիկա՝ տարբեր ոլորտներ, որոնք կարևոր են Հայաստանի համար: Հայկական լրատվամիջոցներում մեր պաշտոնյաների մեծ մասին հարց է ուղղվում՝ ի՞նչ երաշխիք կա։ Մեր մոտեցումն այն է, որ սա օգուտներ է ստեղծում բոլորի համար՝ նախ՝ Հայաստանի և Ադրբեջանի համար, քանի որ մենք երկու հիմնական կողմերն ենք, բայց նաև մյուս երկրների համար, որոնք շահագրգռված են Հարավային Կովկասում խաղաղությամբ և այս տարածքի կայունությամբ՝ տնտեսական օգուտներ ստանալու համար։
- Ես կարդացել եմ, որ Ադրբեջանը պատրաստ էր հարձակվել հարավային Հայաստանի վրա մինչև օգոստոսին խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Դա ճի՞շտ է։
- Այդ տարիներին մենք ունեինք լարվածության սրման նշաններ։ Սահմանին կրակոցներ կային, ուստի չէիք կարող բացառել այն հնարավորությունը, որ ցանկացած պահի կարող էր լարվածություն լինել։ Փառք Աստծո, մենք լարվածություն չունեցանք։
- Եթե նայենք Թրամփի կողմից իր երկրորդ ժամկետում հայտարարված մյուս խաղաղության համաձայնագրերին. որոշները ավելի ամուր են թվում, քան մյուսները, որոնք, կարծես, ավելի շատ աշխատանքի կարիք ունեն։ Վստա՞հ եք, որ այս նախաստորագրումը կհանգեցնի համապարփակ խաղաղության համաձայնագրի։
- Այո. բայց խոսքը նաև իրականացման մասին է։ Ես կհաստատեի Հայաստանի կողմից, բայց մենք նաև լսում ենք ԱՄՆ-ի կողմից, որ կա բարձր պատրաստակամություն՝ անմիջապես ուսումնասիրելու իրականացումը: Այսպիսով, սա պարզապես թուղթ չէ: Կա պատրաստակամություն և քաղաքական կամք այն կյանքի կոչելու համար։
- Ինչպե՞ս եք զգում՝ լինելով այն կառավարության մաս, որը Ձեր երկրում իրականացնում է մեծ, պոտենցիալ հարստացնող փոփոխություն։
- Հայաստանում ապրող երիտասարդությունը ցանկանում է տեսնել բարգավաճ Հայաստան, ցանկանում է տեսնել մի Հայաստան, որը կապրի ոչ թե հակամարտության մեջ, այլ այնպիսի դիրքում, որտեղ կարող է իրացնել իր ներուժը: Մենք ունենք հսկայական ներուժ նորարարության ոլորտում, և կարծում եմ, որ մենք պետք է օգտագործենք այս հնարավորությունը, որպեսզի Հայաստանը դառնա տնտեսապես այնքան զարգացած, որքան հնարավոր է։
-
22:45
13.07.26
TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում․ Սուրեն Սուրենյանց
Կարդալ ավելին
-
20:11
13.07.26
Ալեն Սիմոնյանը հեռանալուց առաջ ԱԺ աշխատակազմին պարգևատրելու որոշում է կայացրել
Կարդալ ավելին
-
17:43
13.07.26
Ռոմիկ Մխիթարյանը նշանակվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար
Կարդալ ավելին
-
17:34
13.07.26
Տիգրան Գաբրիելյանն ազատվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
Կարդալ ավելին