Լրահոս
Միջազգային
16:11
05.03.22
119

2 տարվա ընթացքում Բելառուսը Ռուսաստանում իր նավահանգիստը կունենա․ Լուկաշենկո

Img default alt hy

2 տարվա ընթացքում Բելառուսը Ռուսաստանում իր նավահանգիստը կունենա, հայտարարել է Բելառուի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ենք այդ հարցը՝ դեռ մինչև հակամարտությունը։

Խոսքը նավահանգստային օբյեկտի կառուցման մասին է։ 2 տարվա ընթացքում մենք Ռուսաստանում մեր նավահանգիստը կունենանք, մեր ապրանքները կբեռնենք այնտեղ՝ մեր նավահանգստում», Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերել БелТА գործակալությունը։