Լրահոս
Քաղաքական
21:14
22.07.26
131

Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ Կարապետյան

Img default alt hy

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով իր շուրջ առկա իրավիճակին:

Սա իրավաբանություն չէ, սա սովորական քաղաքական վախ է. Ռոբերտ Ամստերդամը՝ Նարեկ Կարապետյանի շուրջ կատարվողի մասին

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
«Սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ, Հայաստանում վերջին ժամանակներում ուղղակի քաղաքական հայտ ներկայացնելը արդեն իսկ հանցագործություն է և ընդհանրապես կարիք չկա խորանալու, թե ինչի մեջ քեզ կմեղադրեն, քանի որ քաղաքական հայտ ներկայացնելը, երկիրդ ավելի լավ պատկերացնելը, ավելի լավ երկրիդ ապագան տեսնելը արդեն իսկ հանցագործություն է համարվում այսօր Հայաստանում, սակայն սա հենց այն որոշիչ բանն է, քննությունն է, որը (00:30) տարանջատում է այն մարդկանց, ովքեր պատրաստ են գնալ այդ բարդությունների և այն մարդկանց, ովքեր ամեն բարդությունից խուսափում են։

Մենք պատրաստ ենք այդ բարդությունների, միշտ պատրաստ ենք եղել և հիմա էլ ենք պատրաստ և մի անգամ ասել եմ, մեկ անգամ էլ կասեմ, ավելի մեծ պատիվ է մեր պայքարի համար գտնվել ճաղերի այն կողմում, քան այս կողմում»,- նշել է նա։