Լրահոս
Իրավական
19:44
22.07.26
43

Անսպասելի շրջադարձ՝ Ծառուկյանի գործում. ԲՀԿ առաջնորդի և իրանցի գործարարի առերեսումը հետաձգվել է

Այսօր կրկին հետաձգվել է Գագիկ Ծառուկյանի գործով նախօրեին սկսված առերեսումը: ԲՀԿ ղեկավարին կալանավայրից քննչական մարմին էին տարել՝ նրա դեմ բացված գործով տուժող ճանաչված իրանցի գործարարի հետ առերեսման համար, սակայն այն այսօր չի կայացել: Իրանի քաղաքացու պահանջով՝ վարույթից հեռացվել է Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը: Ըստ տուժողի՝ Սարգսյանը ներկա է եղել Ծառուկյանի հետ երկու տարի առաջ կնքված գործարքի շուրջ բանակցություններին և պետք է հարցաքննվի որպես վկա: